«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան ավելի լավ է հաղթահարել կորոնավիրուսը, քան Միացյալ Նահանգները և այլ երկրներ: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք կարողացանք ավելի արդյունավետորեն վերահսկել վիրուսը, քան մեր դաշնակիցներից շատերը, հատկապես մեր հարևանները», - ասել է Թրյուդոն:
Վարչապետը նշել է, որ կանադացիները դեմ են ԱՄՆ-ի հետ սահմանի բացմանը՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Կանադայում կորոնավիրուսով վարակվել է 106,000 մարդ, 70 000-ը ապաքինվել է, գրեթե 9000 մարդ՝ մահացել:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ հանդիսանում է նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: