2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները համարվել են առերևույթ խնդրահարույց սահմանադրականության տեսանկյունից, և հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
Փաստորեն իր այս քայլով նախագահ Սարգսյանն ազդարարում է, որ սահմանադրական ճգնաժամ չկա և ՍԴ-ն ունակ է կատարել օրենքով սահմանված իր դերակատարությունը։