Davit Sanasaryan для Роберт Мелконян
9 июля 2012 г. в 01:54 ·
Պարոն Մելքոնյան, ես էլ մտածում էի թե փոխվել են մեր ոստիկանները, բոլորին ասում էի թե վատը, բացասականն անցյալում են, մեր ոստիկանները արդիականանում են, էսօր պարզ դարձավ, որ կարմիր բերետավորներն իրանց կաշին չեն փոխել: Էդ մարդիկ անջատված են, չեն զգում ոչ մի բան: Որպես ՀՀ քաղաքացի խնդրում եւ պահանջում եմ փոխեք դրանց, ընտրեք նորմալ հոգեւիճակ ունեցող կիրթ մարդկանց: Հուսով եմ ականջալուր կլինեք:
Այսպես էր գրել տարիներ առաջ խիստ՝ անչափ մտահոգ Դավիթ Սանասարյանը կեսգիշերն անց...
Սակայն, հիմա կամ ոստիկաններն են իրենց «կաշին» փոխել կամ էլ Դավիթ Սանասարյանն ու սորոսական «իրավապաշտպաններն» ու ակտիվիստ գործակալներն են փոխել, և կյանքին որպես իշխանություն, իշխանության պաշտպան, իշխանության շահառու այլ կերպ ու այլ ռակուրսով են նայում:
Նրանք արդեն չեն զարմանում պատերին ծեփելու, ասֆալտին փռելու, ոստիկանական ասֆալտախառը դիմակահանդեսների նվաստացուցիչ և դատապարտելի գործողություններից, երկակի ստանդարտներից ու այլ չփոխված կաշվի ցուցադրումներից՝ հատկապես ընդդիմադիրների նկատմամբ:
Ձայնները կտրել են նույն Դավիթը, ստյոպիկները, սաքունցներն ու մնացյալները, ձայնները մտցրել ինչ-որ համապատասխան տեղեր...
Եվ բացի այն, որ ձայն չեն հանում, ընդհակառակը խրախուսում, գովերգում են իշխանություններին, դիֆերամբներ ձոնում, իսկ այլախոհներին, այլ կարծիք արտահայտողներին չարաշահելով իրենց պաշտոնական դիրքն ու հանրային ճանաչվածությունը լկտի վիրավորանքներ և լուտանքներ հասցնում:
Փոխել եք ձեր կաշին և դուք արդեն նորմալ հոգեվիճակ չունեք և ականջալուր չեք իրավիճակների օբյեկտիվ գնահատմանն ու արձագանքմանը...
Պալատական փափուկ կյանքն ու պաշտոնները բացել են ձեր «ԲԱՑ» հասարակական դեմքը՝ իրական դեմքը...