Քիչ առաջ Կառավարության դիմացից կարմիր բերետավորները բերման ենթարկեցին բողոքի ակցիա անցկացնող ռեստորոնային բիզնեսի աշխատակիցներից մի քանիսին:
Այս պահին ոստիկանական ուժերը ավելանում են Կառավարության շենքի առաջ: նարանք պարբերաբար կոչ են անում դադարեցնել հավաքը և պահպանել սոցիալական հեռավորություն:
Նշենք, որ այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում ռեստորանային բիզնեսի սեփականատերերը եւ աշխատակիցները։
Ակցիային են մասնակցում են նաեւ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, հանդիսավարներ, խոհարարներ, մատուցողներ։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները եւ հանդիսության սրահները, որոնցում արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքույթներ անցկացնել չի թույլատրվում։