f

Անկախ

Արման Բաբաջանյանը իշխանության 89-րդ պատգամավորն է և իշխանությունը պաշտպանում է նրա մանդատը. Անի Սամսոնյան


Մենք հույս ունեինք, որ որպես խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություն, մեր իրավունքը կվերականգնվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը վերականգնելու հարցով ԿԸՀ դիմելուն եւ մերժվելուն:

«Մենք խնդիր ենք տեսնում, որ մեր խմբակցության մանդատով կարող են իրականացնել այլ քաղաքական գործունեություն, ստեղծել այլ քաղաքական նախաձեռնություն, «Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն Մենք կդիմենք բողոքարկման ընթացակարգերին»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին չի կարող ասել, թե որոնք են լինելու իրենց հաջորդ քայլերն այս ուղղությամբ:

Նշենք, որ խոսքը վերաբերում է նրան, որ ԼՀԿ խմբակցության պատգամավորներից մեկը՝ Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից, որի հետեւանքով ԼՀԿ-ն ունի ոչ թե 18 մանդատ, այլ 17:

Անի Սամսոնյանը նշեց, որ այսպիսի հարցերին օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կլինի թե Սահմանադրության մակարդակով, թե օրենքներ:

Նա ընդգծեց, թե 2015-ից ի վեր պառլամենտական սուբյեկտ է միայն խմբակցությունը, անկախ պատգամավոր սուբյեկտ չկա, չունի որեւէ իրավունք:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Պառլամենտում լինեն սուբյեկտներ, որոնք իրավունքներ չունեն, այն պարագայում, երբ այդ սուբյեկտները ԱԺ են մտել «Լուսավոր Հայաստան» քաղաքական ուժի շնորհիվ, կրում են այդ ուժի մանդատը, բայց հակաքարոզչություն են անում այդ ուժի դեմ եւ ստեղծում են քաղաքական նախաձեռնություն: Դա չպետք է արվի մեր մանդատով»,-նշեց ԼՀԿ պատգամավորը:

հարցին, թե ինչո՞ւ են Արման բաբաջանյանին ընդգրկել իրենց ցուցակում, Անի Սամսոնյանը պատասխանեց. «Արման Բաբաջանյանն իրեն համարում էր «Լուսավոր Հայաստանի» համակիր, բայց պարզվեց, որ դա շղարշ էր մեր միջոցով խորհրդարան մտնելու եւ այլ նպատակներ իրականացնելու համար, որը մեզ համար անընդունելի է: Ես այն պատգամավորներից եմ, որը ներողություն է խնդրել, որ Արման Բաբաջանյանն այսօր պառլամենտում է»:

Դիտարկմանը, թե Բաբաջանյանը պնդում է, որ մանդատը ոչ թե «Լուսավոր Հայաստան»-ինն է, այլ ժողովրդինը, Սամսոնյանն ընդգծեց, որ Բաբաջանյանն ընտրվել է համամասնական, ոչ թե ռեյտինգային ցուցակով, 300-ից մի քիչ ավելի ձայներով, ամենաքիչ ձայներ ստացած պատգամավորն է:

Ինչ վերաբերում է նրան, որ Արման Բաբաջանյանը նշում է նաեւ, թե ԼՀԿ-ն ընդդիմություն չէ, եւ դրա համար է դուրս գալիս, Սամսոնյանն արձագանքեց. «Դավաճանությանը հակված մարդիկ միշտ փնտրում են մեղավորներ: Դա հոգեբանական անհրաժեշտ բաղադրիչ է բոլոր դավաճանների համար»:

Դիտարկմանը՝ եթե Բաբաջանյանը զրկվի մանդատից, հնարավո՞ր է՝ նրա՝ մինչ այդ կատարած քվեարկությունները համարվեն առոչինչ, Սամսոնյանն արձագանքեց. «Ես համարում եմ, որ Արման Բաբաջանյանը իշխանության 89-րդ պատգամավորն է, եւ իրենք թող մտածեն նրա քվեարկությունների մասին»,-ասաց նա՝ նշելով, թե երբ ԼՀԿ-ն դիմեց ԿԸՀ, «Իմ քայլը» պաշտպանում էր իր 89-րդ մանդատը:

Դիտարկմանը, թե Արման Բաբաջանյանն իր նախաձեռնության անդամների հետ ակցիա է իրականացրել, բայց նրանց բերման չեն ենթարկել, Սամսոնյանն արձագանքեց, թե երբ ԱԺ-ի դիմաց իրավապաշտպաննները միայնակ ակցիա էին անում, եւ նրանց բերման ենթարկեցին, ինքը հայտարարել է, որ իշխանությունն ու իշխանությանը ենթակա Ոստիկանությունը որդեգրում են երկակի մոտեցումներ:

«Երբ ակցիա անողները պատկանում են իշխանության համակիրների՝ «սպիտակների» դաշտին, իրենց չի կարելի բերման ենթարկել, եթե «սպիտակների» դաշտում չեն, կարելի է: Այն, որ Արման Բաբաջանյանին թողեցին ակցիան անել, եւս մեկ անգամ վկայում է, որ նա ունի իշխանության թույլտվությունը, եւ Ոստիկանությունը կարող է նրան չմոտենալ: Մոտեցումը եղել է ընտրողաբար: Ոստիկանությունը ենթակա է ՀՀ վարչապետին, հետեւաբար կատարում է այն հրահանգները, որոնք իրեն տրված են: Եթե ոստիկանությանը հրահանգում են հեռացնել այն իրավապաշտպանին, որը համարվում է «սեւ», նրան կհեռացնեն, եթե Ոստիկանությանը չի տրվում հրահանգ որեւէ տարածքից հեռացնել ԱԺ իշխանության 89-րդ պատգամավորին, չի հեռացնի»,-ասաց Անի Սամսոնյանը:

Անի Սամսոնյան Լուսավոր Հայաստան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին