f

Անկախ

Նոր կարգավորում. Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ է ստանում


Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 9-ի նիստում հավանություն տվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին:

Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, թե ինչ փոփոխությունն են են առաջարկվում:

«Այս փաթեթով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով եւ լիազորությունների շրջանակով:

Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը առաջացնում է  օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին` ՀՀ առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով»,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ Վարչական իրվախախտումների մասին օրենսգրքով այս կարգավորումներից խուսափելն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ 300-500 հազար դրամի չափով:

«Նման արտակարգ իրավիճակներում կենտրոնացված կառավարման անհրաժեշտություն է առաջանում: Նման կարգավորում կա ռազմական դրության մասին օրենքում, որն ընդունվել է նախորդ տարի: Իրավիճակների նման լինելը մեզ դրդել է գնալ այսպիսի փոփոխությունների: Կառավարության լիազորություններն ու ծավալները, շրջանակները որոշվելու են ամեն կոնկրետ դեպքում եւ իրավիճակին համահունչ: Այսինքն արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ այդ ամենը նշված է լինելու: Սա ի պատասխան այն մտահոգությունների, որտեղի է ունենալու ամբողջ համակարգի  միանձնյա, մի կետից կառավարում բոլոր իր բաղադրիչներով: Այդպես չէ:

Այստեղ կարեւոր է անձնակազմի պարտադիր ընդգրկվելու պահանջը, որովհետեւ պետությունն իր բոլոր ռեսուրսներով, այդ թվում մարդկային, պետք է կարողանա իր առջեւ դրված խնդիրները լուծել, ինչը այսօր գործող կարգավորումներով հնարավոր չի լինում»,-ընդգծեց Թորոսյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ պետք է հստակեցվի

Բժշկական կազմակերպությունների չստացված եկամուտների մասը, որպեսզի հետագայում վեճերի առարկա չդառնա, թե որքան էն եղել չստացված եկամուտները:

Արսեն Թորոսյանը նախ ասաց, որ դա այլ օրենքով է կարգավորվում, ապա հավելեց, որ ինքը սկզբունքորեն դեմ է, որ պետք է փոխհատուցել չստացված եկամուտը. «Որովհետեւ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում բազմաթիվ այլ ռեսուրսներ են ներգրավվում, եւ դա կարծես թե նրանց պարտականությունն է՝ ներդրում ունենալ այս երկրի խնդիրների լուծմանը»:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին