f

Անկախ

Տեղական սերմարտադրողներին և ներկրողներին ներկայացվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը


ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 9-ին կազմակերպել էր հանդիպում Հայաստանում աշնանացան ցորենի տեղական սերմարտադրողների և ներկրողների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության պիլոտային ծրագրի պայմանները, պետության կողմից տրամադրվող աջակցության սահմանաչափն ու ծրագրին մասնակցելու ընթացակարգը:

Ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։

«Այս ծրագիրը մշակելիս նպատակ ենք ունեցել նպաստել մեր ֆերմերների վարքագծային փոփոխությանը, որ նրանք գիտակցեն բարձորակ սերմ օգտագործելու կարևորությունը, ավելի ամուր կապ հաստատվի ֆերմերի և տեղական սերմարտադրողի միջև, ինչպես նաև կարողանանք ցույց տալ, որ այս ոլորտը նույնպես կարող է շահութաբեր լինել», - նշել է փոխնախարարը:  

Արման Խոջոյանը նշել է, որ ծրագրին կարող են մասնակցել Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։

Միաժամանակ նա հավելել է, որ այս մարզերի ընտրությունը ծրագրի իրականացման համար պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված մարզերում  ցորենի ցանքատարածությունները կազմում են ՀՀ ընդհանուր ցորենի ցանքատարածությունների շուրջ 95%-ը:

Արման Խոջոյանը նաև տեղեկացրել է, որ տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ և ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։

Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մարզային բաժինները տնտեսավարողներին կտրամադրեն ցորենի մշակության և ցանքաշրջանառության կիրառման վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն։

Ծրագրին մասնակցելու համար սերմերի վաճառք իրականացնողները՝ մատակարարները  պետք է մինչև հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և կնքեն հուշագիր, որի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը մինչև հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։ Սերմերի վաճառքը  կիրականացվի հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը։

Հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ ծրագրի շրջանակում սերմերի վաճառքն  իրականացվելու է բացառապես պայմանագրային հիմունքներով: Պայմանագրի օրինակելի ձևը առաջիկա օրերին կհրապարակվի Նախարարության կայքում:

Իր խոսքում Արման Խոջոյանը նաև ընդգծել է, որ ծրագրի շրջանակում մատակարարները նույնպես  կարող են իրենց կողմից արտադրված և/կամ ներմուծված սերմերով ցանք կատարել և ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։

Արդյունքներով պայմանավորված` ծրագիրը կարող է շարունակվել նաև 2022 թվականին:

Հայաստան ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

ՀԿԵ-ն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չի կանխատեսում Թբիլիսիի երկաթուղում շինարարական աշխատանքների պատճառով
Հիմնանորոգվում է Արմավիր գյուղական համայնքից մինչև Նոր Կեսարիա ճանապարհը
Մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը
Oգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Դավիթ Վարդումյան. հայ մարզիկ, ում վիդեոներն ունեն միլիոնավոր դիտումներ
«Արթիկ» ՔԿՀ-ում բացահայտվել է անօդաչու թռչող սարքով թմրամիջոցի ներնետման դեպք. ՔԾ
Արաբկիր վարչական շրջանում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում
Օգոստոսի 3-ի դրությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսի բուժման մեջ է14 աշխատակից
Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները ռուսական 102-րդ ռազմաբազան և ՀԱՊԿ-ն են. Շարմազանով
Ավազակային հարձակում` Ալավերդի քաղաքի ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրգործ
Դպրոցական առարկայացանկում ԿԳՄՍ նախարարության կատարած փոփոխությունները. ասուլիսը՝ ուղիղ
Սյունիքում 55-ամյա վարորդը «Կամազով» կողաշրջվել է. shamshyan.com
Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան
Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Երևանում և Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Գրանցվել է 616 դեպք, որից 322-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
Հայ ժողովրդի ազգային արժեքների և ավանդույթների դեմ արշավն ավելի մասշտաբային բնույթ է ձեռք բերել. Շարմազանով
21-րդ միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 13,454 հարկ վճարողներ. ՊԵԿ
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 5 ոսկե և 2 արծաթե մեդալ
ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. 12 քաղաքացի ապաքինվել է
Հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը բացահայտվել է հանցագործության 139 դեպք
58-ամյա տղամարդը գլխատել էր քրոջը. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում
Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ հնչած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ավելին
Ավելին