f

Անկախ

Բարեվարքության ինստիտուտը գործողության մեջ՝ Դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործակցությամբ


Հայաստանում պաշտոնատար անձանց, պետական պաշտոններ զբաղեցնելու հավակնորդների բարեվարքության ինստիտուտի ներդրումը և վերջինիս շրջանակներում ՀՀ դատախազության և ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև համագործակցությունն սկսում են տալ իրենց առաջին արդյունքները։ 

Արդեն տեղեկացրել ենք, որ 2020թ․ հունիսի 29-ից հուլիսի 1-ին տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթը։

Վերջինիս մասնակցելու համար դիմած անձանց փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմում ուսումնասիրելու ընթացքում պարզվել է, որ հայտատուներից մեկը, ի թիվս դիմումին կից ներկայացված փաստաթղթերի, որպես աշխատանքային գործունեությունը հավաստող փաստթուղթ, ներկայացրել է  2017թ․ մայիսի 1-ից մինչև 2019թ․ մայիսի 1-ը ՍՊԸ-ում որպես իրավաբան աշխատած լինելու մասին տեղեկանք։ Պարզվել է, որ տվյալ անձը 2016-2020թթ․ ընթացքում պարբերաբար դիմել է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու նպատակով անցկացվող բաց մրցույթներին մասնակցելու համար, սակայն երբևէ մասնագիտական աշխատանքային գործունեությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հայտերի ընդունման ընթացքում նրանից պահանջվել են իր աշխատանքային գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր։ Քաղաքացին ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանք նրա՝ 2017-2019թթ․ ընթացքում աշխատանքային գործունեություն իրականացրած լինելու մասին: Արդյունքում որակավորման հանձնաժողովը բավարարել է վերջինիս հայտը և նրան թույլատրել է մասնակցել մրցույթին։

Ըստ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 38․1 հոդվածի՝ Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցելու համար դիմող անձինք այլ փաստաթղթերի հետ ներկայացնում են նաև  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ։ Մրցույթն անցկացնող Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը մեկօրյա ժամկետում ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալու նպատակով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացության համաձայն՝ իրենց ուսումնասիրության արդյունքում նշած ՍՊԸ-ում տվյալ անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ  տվյալները չեն հաստատվել: Ավելին, Հանձնաժողովը նշել է, որ 2019 թվականից նա զբաղեցնում է իր իսկ հիմնադրած ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը՝ միաժամանակ արձանագրելով, որ աշխատանքային փորձառության և մասնագիտական գործունեության վերաբերյալ այլ արժանահավատ տեղեկություններ առկա չեն:

2020թ․ հուլիսի 1-ին տվյալ դիմորդը չի մասնակցել բաց մրցույթին, և ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ հարցմամբ նրանից ստանալ պարզաբանումներ։

Ելնելով նրանից, որ վերոնշյալ հանգամանքները ողջամիտ կասկած են առաջացրել ներկայացված փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանի գրությամբ դրանք ուղարկվել են  Ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու հանձնարարությամբ։

Հարկ է նշել, որ Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազները կլինեն առաջին պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ում վերաբերյալ իրականացվել է բարեվարքության ստուգման գործընթաց։

Գլխավոր դատախազություն

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին