f

Անկախ

Ներշնչանքը հենց կյանքն է. պետք է ուշադիր լինել, տեսնել, զգալ, վերլուծել. Նունե Թումանյան


Նունե  Թումանյանը նոր սերնդի կին-քանդակագործներից է, բայց  արդեն հասցրել է զգալի հաջողությունների  հասնել  ինչպես  Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նունեի ամուսինը՝  Գևորգ Հարությունյանը ևս, Հայաստանում հայտնի քանդակագործ-անիմալիստ է: Նրա  ստեղծագործությունները  ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ  Էմիրություններում

Քանդակագործ, նկարիչների միության քանդակի սեկցիայի վարիչ Նունե Թումանյանը   արդեն  մի քանի տարի  է, ինչ նախաձեռնում է «Քաղաքային քանդակ» խորագիրը  կրող  ցուցահանդեսըորի նպատակն է գոնե նախագծերի մակարդակով ներկայացնել համապատասխան առաջարկներ, որոնք կարող են հետագայում մեր քաղաքներում ստեղծել հետաքրքիր և բոլորի կողմից սիրված անկյուններ, պատկերներ և կերպարներհանրությանը ծանոթացնել այն հայ ժամանակակից  քանդակագործների հետ, որոնք անխոնջ ստեղծագործում են՝  մնալով ստվերում։

Ըստ  Նունե  Թումանյանի՝   Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում։ Նրա նախաձեռնությամբ կազմակերպում են ցուցահանդեսներ, որտեղ շեշտը կրկին դրվում է հենց քաղաքային քանդակների վրա՝ փորձելով այդ  կերպ գրավել պատասխանատուների  ուշադրությունը։

Նունե  Թումանյանն  ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցըՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը, որպես ազատ ունկնդիր մասնակցել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի գծանկարի և քանդակագործության դասընթացներին։  Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժնում։   Աշխատել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։  «Women and Art Biennial 2014»-ում  Հայաստանը  ներկայացնելիս   Նունե  Թումանյանն արժանացել  է  բիենալեի  միակ՝ «Խաղաղության թեմայով արվեստի լավագույն գործ» մրցանակին:

Նրա աշխատանքները հիմնականում բրոնզաձույլ են, հաճախ համադրված տարբեր նյութերի հետ:  Քանդակագործի բարձրաճաշակ աշխատանքերը հիացնում են ոչ միայն կատարողական տեխնիկայով, այլև մտահղացմամբ, ասելիքով: Նա հիմնականում աշխատում է կամերային քանդակի   և ռելիեֆի  տարատեսակներումկերտելով ինքնատիպ ստեղծագործություններ:

Նունե Թումանյանի գործերում հստակ երևում է ոչ միայն ձեռքի, այլև մտքի և երևակայության հսկայական աշխատանք:

«Անկախ»-ը   զրուցել  է  քանդակագործ Նունե Թումանյանի հետ:

 Հայկական   քանդակագործության պատմության  մեջ  կին-քանդակագործը  հազվագյուտ երևույթ է:  Հե՞շտ  է կին քանդակագործ  լինելը,   ինչո՞ւ  եք  հենց  քանդակն  ընտրել:

-Երբեք երկընտրանքի առաջ կանգնած չեմ եղել, ծավալի հետ աշխատելը մանկուց գայթակղիչ էր: Ինչ խմբակ ասես, որ չեմ հաճախել, նույնիսկ երաժշտական դպրոց եմ ընդունվել, ջութակի դասարան: Բայց, ուր էլ որ հաճախեի, միևնույն է քանդակագործությունը մնում էր որպես միակ սեր:

Ստեղծագործական պրոցեսից ստացած հաճույքը մեծ երջանկություն է, որը և թույլ չի տալիս նկատել մասնագիտությանը բնորոշ դժվարությունները: 

-Ձեր գործերում հստակ երևում է ոչ միայն ձեռքի, այլև  մտքի և երևակայության հսկայական աշխատանք: Ինչպե՞ս  են  ծնվում  քանդակագործ Նունե  Թումանյանի  բարձրաճաշակ ու ինքնատիպյուրահատուկ  լուծումներով  ստեղծագործությունները։

-Դրանք իմ մենախոսություններն են, ինքս իմ հետ լուռ զրույցներ աշխարհի, մարդկային հարաբերությունների, ճիշտ ու սխալի մասին: Մենախսություններ, որոնք դառնում են համր երկխոսություններ դիտողի հետ, երբ աշխատանքը ավարտված է

Երբ ասելու շատ բան ունես, բայց երկար-բարակ զրույցների հետ սեր չունես, օգնության է հասնում ծավալը: Քանդակները խտացրած ասելիք են, կարճ կոնկրետ և շատ ավելի դիպուկ, քան անիմաստ երկար ու ձիգ բանավեճերը:

 –Ձեր  ամուսինը  ևս ստեղծագործող է, միևնույն արվեստանոցում եք աշխատում: Որքանո՞վ է  այս  հանգամանքը  օգնում   Ձեզ  աշխատելիսՈ՞րն է  Ձեր   ներշնչանքի  աղբյուրը:  

- Ստեղծագործողի համար անձնական տարածքը շատ կարևոր է: Առանձնանալու, մեկուսանալու պայմաններում միայն կարող ենք լիարժեք ստեղծագործել: Մենախոսելու համար պիտի մենակ լինես

Երկու ստեղծագործող մի արվեստանոցում... իհարկե ունի նաև իր դրական կողմերը: Կողքդ միշտ կա մեկը, ով անհրաժեշտության դեպքում կարող է օգնության հասնել:

Ներշնչանքը  հենց  կյանքն է, պետք է ուշադիր լինել,  տեսնել, զգալ, վերլուծել:

Թեմաների պակաս երբեք չեմ ունեցել, դժգոհելու առիթ չունեմ:

-Ինչո՞ւ  է   քանդակագործ Նունե  Թումանյանը  ստեղծագործելիս  նախապատվությունը  տալիս   բրոնզին:

-Այո, իմ  նյութը  բրոնզն է, թեկուզ հենց այն պատճառով, որ քանդակագործության մեջ օգտագործվող դասական նյութերից ամենամեծ ազատություն հենց բրոնզն է տալիս: Ազատ ես ձևի, տարածական հնարքների և նույնիսկ երանգի ընտրության հարցում: Երբեմն բրոնզի հետ նաև տարբեր նյութերի համադրությունն եմ օգտագործում (բրոնզ-ապակի, քար, փայտ, մետաղի թափոններ): Բայց դա ինքնանպատակ չի կարող լինել: Տարբեր նյութերի համադրումը հաճախ օգնում է  ասելիքը ավելի դիպուկ դարձնելուն:

- Երկար ժամանակ է բարձրաձայնում եք, որ Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում։  Մի  քանի  տարի է՝ աշխատում  եք  «Քաղաքային քանդակ»  ծրագրի  վրա, ո՞ր փուլում է ծրագիրը։

-Քաղաքում տեղադրվող քանդակների հարցին շատ լուրջ եմ վերաբերվում: Ի վերջո պիտի՞ ընդունենք, որ պաթոսախեղտ արձանների ժամանակը անցել է: Այժմ թեմատիկ քանդակների պակաս ունի քաղաքային միջավայրը: Ես բնավ դեմ չեմ հուշարձաններին: Իհարկե, մեծարելու և հիշատակ հավերժացնելու խնդիր ունենք: Գուցե ձևի ու քանակի մասին ավելի լուրջ մտածենք: Քաղաքային քանդակը միայն հուշարձանը չի, դա կարծրատիպ է, որից պիտի ազատվենք

2015 և 2017թվերին ցուցահանդեսները ուշադրության ու գովեստի արժանացան, խոստումներ եղան, բայց սառույցը  տեղից  չշարժվեց

Ջանքերս զուր չեմ համարում: Երևի կարծրատիպ փոխելու համար ժամանակ է պետք

Ինչպե՞ս եք  գնահատում  Երևան  քաղաքի արտաքին  տեսքն  այսօր  և  ինչպիսի՞ն  եք տեսնում  այն  ապագայում:

-Շատ ափսոս է, որ Երևանի կենտրոնը ոճային առումով անփոփոխ չկարողացանք պահել: Վերջին տասնամյակներում սնկի պես աճած նորակառույցները պիտի ենթարկվեին հիմնական կոնցեպտին, մինչդեռ  աղավաղեցին քաղաքի տեսքը: Հիմա, Վարդագույն քաղաքի փոխարեն ունենք իսկական շիլաշփոթ:  Վարդագուն Երևանը մնաց մեր հուշերում

Միակ  լուսավոր կետը վերանորոգվող պուրակներն են, այ հենց որտեղ էլ կարող են իրենց տեղը գտնել մեր քանդակագործների ինքնատիպ ու յուրօրինակ թեմատիկ արձանները: 

 -Ձեր ամեն մի գործը  յուրատիպ է, մեկը մյուսին  չկրկնող. «Երազանքների ծառ», «Ընտանիք», «Քայլ», «Վալս», «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Կորած մանկություն»:  Կան աշխատանքներ, որոնց  մասին կցանկանաք  առանձնահատուկ  խոսել։

- Յուրաքանչյուրը  յուրովի առանձնանում են, թեկուզ այն պատճառով, որ կոնկրետ պահի կամ զգացմունքի անխոս վկան են: Երևի նշեմ երկուսը՝ «Սեր-դրախտի դարպասներ»  և «Խաղաղություն»  քանդակները, որոնց շնորհիվ միջազգային բիենալեներում հաղթանակի եմ արժանացել:

 – Իսկ ներկա պահին ի՞նչ  գործի  վրա  եք  աշխատում: Մի  փոքր կպատմե՞ք  մեր ընթեցողներին  Ձեր  ապագա  ստեղծագործական   ծրագրերի  մասին: Կարծում եմ՝ դա հետաքրքիր  կլինի  իմանալ:

-Անելու գործ միշտ կա, հուզող թեմաներ ևս: Շատ  թեմաներ հերթի են կանգնած, իրենց ժամին են սպասում, որ քանդակ դառնան: Մի  քանիսն  էլ  ընթացքի մեջ  են:

Հիմա  ժամկետների մասին խոսելը  անհեթեթ կլինի, բայց, ևս մի անհատական ցուցահանդես կազմակերպելու  շուրջ  մտքեր, իհարկե, կան:

Հարցազրույցը՝  Թամարա Թորոսյանի

հարցազրույց Նունե Թումանյան

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին