f

Անկախ

ՇՄ նախարարությունում քննարկվել է կենդանական աշխարհի հաշվառման գործընթացը


Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանն այսօր հանդիպել է մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու օգոստոսին մեկնարկող 2020թ. որսաշրջանին վերաբերող հարցեր, որոնց համատեքստում կարևորվել է կենդանական աշխարհի հաշվառումը։

Հանդիպմանը մասնակցում էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Բնության համաշխարհային Հիմնադրամի» (WWF), Կենսաբանության և հիդրոլոգիայի ինստիտուտի, բնապահպանական և որսորդական միությունների ներկայացուցիչներ։
Քննարկման օրակարգում էր Հայաստանի կենդանական աշխարհի հաշվառման գործում միասնական ջանքերի ներդրման հայեցակարգը, ըստ որի շահառու կառույցները հանրային մասնակցության սկզբունքով հնարավորություն կստանան մասնակցել տարիներ շարունակ չիրականացված կենդանական աշխարհի հաշվառմանը, ինչը թույլ կտա ապահովել ստացված տեղեկությունների ամբողջականությունը, հավաստիությունն ու բազմակողմանիությունը։

Հանդիպման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով վերհանեցին հաշվառմանը վերաբերող առաջնային խնդիրները, եզրագծեցին առաջնահերթություններն ու համատեղ աշխատանքի ուղղությունները։ Որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին կամավոր սկզբունքով մասնակցել հաշվառման գործընթացին։

Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվեցին մի շարք առաջարկներ, որոնք ի թիվս քննարկված այլ հարցերի կուսումնասիրվեն Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից։
Հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

Հայաստան Շրջակա միջավայրի նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Ինչո՞ւ են բացում Ամուլսարը. Վահան Իշխանյան
Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել
Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ. Բունիաթյան
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Լիբանանյան նավահանգստում  հզոր պայթյուն է տեղի ունեցել
Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ԲԴԽ-ն պարզաբանում է
Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյան
Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան
Բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմում թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին
Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան
Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Booking.com-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով  կկրճատի իր աշխատակիցների մեկ քառորդին
Իսպանիայում ավելի քան  300 հազար  մարդ  վարակվել է   կորոնավիրուսով
Լուկաշենկոն՝ ընտրություններում իր  մրցակցի  մասին
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
ԴՈՒՔ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱՐՁԿԱՆ ԷԻՔ
Ամուլսարում բերման է ենթարկվել Վահագն Վարագյանը
Կասեցվել է 3 դեղի գրանցումը Հայաստանում
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է կառավարության սերվերների վրա ադրբեջանական հաքերների հարձակման լուրը
Ավտոկայանատեղի դարձած մայթը վերադարձվում է հետիոտներին. քաղաքապետարան
Լարված իրավիճակ Ամուլսարում. ծեծկռտուք քաղաքացիների ու ոստիկանների միջև. ուղիղ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակը. նիստը հետաձգվեց
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում
Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը
Ավելին
Ավելին