f

Անկախ

Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում կարդիականացվեն խմելու և ոռոգման ջրի համակարգերը, կգազիֆիկացվեն և կլուսավորվեն մի շարք թաղամասեր


ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն համագործակցության ձևաչափ է, որը Կոտայքի մարզային իշխանությունների համար արդեն իսկ դարձել է առանձնահատուկ գործիքակազմ` համայնքներում կյանքի կոչելու համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված և ըստ այդմ` մեր քաղաքացիների կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունեցող անհրաժեշտ ծրագրեր:

Կոտայքի մարզպետը բազմիցս նշել է, որ այս տարի մարզից աննախադեպ թվով` 104 սուբվենցիոն հայտեր են հաստատվել, որոնք ըստ ոլորտների պարբերաբար ներկայացնում ենք` ձեզ իրազեկելու և նաև հաշվետվողականություն դրսևորելով:

Այսպիսով, կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում, բացի ճանապարհաշինության, մանկապարտեզաշինության և մշակույթի տների կառուցման և վերակառուցման մի քանի տասնյակ ծրագրերից, շուրջ 46 առանձին ծրագրերով 

  • Խմելու ջրի ջրագծեր կանցկացվեն և կկառուցվեն Ակունքի Սևաբերդ բնակավայրում, Քանաքեռավանում, Վերին Պտղնիում, Կամարիսում, Բյուրեղավանի Նուռնուս բնակավայրում կկառուցվի խմելու ջրի ներքին ցանցը, իսկ Գեղաշենում կվերակառուցվի խմելու ջրի առկա մետաղական ջրամբարը և հարակից 3 ջրաբաշխիչ հանգույցները, ինպես նաև կենտրոնական ջրատարի վրա կկառուցվի ջրամբար` հոր
  • Ոռոգման ջրի ներքին ցանցերի արդիականացմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն Պտղնիում, Կաթնաղբյուրում, Նոր Արտամետում, Մրգաշենում, Ջրվեժի Ձորաղբյուր բնակավայրում, Նոր Գեղիում և Եղվարդի Զովունի բնակավայրում կկառուցվեն կոյուղու արտաքին ցանցեր
  • Արտաքին լուսավորություն կանցկացվի Քանաքեռավան, Բալահովիտ, Առինջ, Նոր Արտամետ, Կամարիս համայնքներում, Վերին Պտղնիում կտեղադրվի արևային, իսկ Նոր Գեղիում` ֆոտովոլտային կայաններ, Նոր Գեղիում կընդլայնվի նաև լուսավորության ցանցը, իսկ Ծաղկաձորում կիրականացվեն համակարգի վերատեղափոխման և ավտոմատ պահուստային գծի տեղադրման աշխատանքներ
  • Գազիֆիկացման ծրագրեր կիրականացվեն Գեղաշեն, Մրգաշեն, Առինջ, Արամուս, Քանաքեռավան համայնքներում
  • Բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքներ են նախատեսված Նոր Գեղի, Մրգաշեն, Նոր Հաճն (թեք տանիքներ), Արգել համայնքներում:

Բացի նշվածներից, առանձին ծրագրերով

Մարզկենտրոն Հրազդանում կվերանորոգվեն բազմաբնակարան շենքերի վերելակներ, Ծաղկաձորում` Օրբելի Եղբայրների հրապարակը, շատրվանը, կհիմնանորոգվի նաև Ծաղկունյաց հրապարակը (կկառուցվեն նաև հարակից փողոցների հենապատերը), Բյուրեղավանի Նուռնուս բնակավայրում կվերակառուցվի համայնքային կենտրոն, Գառնիում` երաժշտական դպրոց, Եղվարդում հանգստյան գոտի կկառուցվի, Նոր Երզնկայում` պուրակ և խաղահրապարակ, Գետամեջում, Ջրառատում կվերանորոգվեն համայնքապետարանների շենքերը, Գետարգելում` շենքի մի հատվածը և տանիքը,  Բյուրեղավանում կբարեկարգվի քաղաքային պոլիկլինկայի բակային հատվածը, Գառնիում` Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքը: Առանձին ծրագրով Ակունքն արդեն ձեռք է բերել աղբատար մեքենա և աղբարկղեր:

Բոլոր նշված ծրագրերի մասին առաջիկայում առանձին ավելի հանգամանալից կներկայացնենք, իսկ մինչ այդ Կոտայքում սպասեք շինարարական բուռն շրջանին:

ՀՀ Կառավարություն Կոտայքի մարզ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին