f

Անկախ

Ոչ մի գործադիր իշխանության ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տա պառլամենտի վրա. Մարուքյանը՝ Փաշինյանին


Ոչ մի գործադիր իշխանության ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տա պառլամենտի վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, սահմանադրական փոփոխությունների հարցով ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

«Վարչապետի ելույթի մի ամբողջ հատված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մեծ նամակից էր, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է ձևավորվել ՍԴ-ում Հրայր Թովմասյանի նախագահությունը։ Մի հատվածը հայտնի քրեական գործից է, որը հարուցված է նախկին ԱԺ նախագահի նկատմամբ և ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավարի տեղակալի նկատմամբ։

 

Ինձ մոտ հարց առաջացավ, բայց եթե կան դատավորներ, որոնք նշանակված են Լևոն Տեր-Պետրոսյանի կամ այլ նախագահների կողմից, ուրեմն նրանք չպետք է պաշտոնավարեն։ Սա սխալ տրամաբանություն է, որովհետև այն մարմինները, որոնք պետք է լինեն, ըստ Սահմանադրության, անկախ մարմիններ, նրանք պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ, տարբեր իշխանությունների կողմից նշանակված։ Այսօր առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում աշխատում են հարյուրավոր դատավորներ, ովքեր նշանակվել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կողմից, չեմ բացառում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից աշխատող դատավորներ էլ կան։ Փաստորեն, այս տրամաբանությունը կարելի է կիրառել նաև ընդհանուր իրավասությունների դատարանների վրա։ ՍԴ-ի իմաստն այն է, որ տարբեր ժամկետներում նշանակվում են տարբեր իշխանությունների կողմից մարդիկ, որը ևս որոշակի անկախության երաշխիք է։ Բայց սա էլ մի կողմ, դե հիմա մոտեցում է, սա էլ ձեր մոտեցումն է։

Ինձ անհանգստացնում և վտանգավոր է թվում ձեր այն մոտեցումը, որ, դուք ի սկզբանե այս ամբիոնից մեզ սպառնում եք, այն ուժերին, որոնք կարող են իրավական ճանապարհով վիճարկել այսօրվա որոշումները։

Դուք ասում եք՝ այն ուժերը, որոնք իրավական ճանապարհով կամ այլ կերպ այնպես կանեն, որ հանրաքվեն չլինի, նրանք կհայտարարվեն հակապետական ուժեր։ Ասում եք՝ այն ուժերը, որոնք կաջակցեն այս պրոցեսին, նրանք կհամարվեն ազգի նվիրյալներ։

Փաստորեն, դո՞ւք եք որոշում՝ ովքեր են հակապետական ուժերը, ու ովքեր են ազգի նվիրյալները․ մենք ո՞ւր ենք գնում, պարոն վարչապետ, սա՞ է ձեր երազած ժողովրդավարությունը։ Այսինքն՝ ձեր երազած ժողովրդավարությունն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին և ազգի բարեկամներին, նվիրյալներին, կարող է սրբեր կարգել, կարող է դավաճաններ կարգել, անիծյալներ կարգել, սատանաներ։

Քանի դեռ մենք այս Պառլամենտում ենք, ոչ մի գործադիր իշխանության ղեկավար թույլ չենք տա մատ թափ տա Պառլամենտի վրա։

Պարոն վարչապետ, ի վերջո, եթե այդ ուժերը իրավական ճանապարհով, համաձայն չլինելով այդ հանրաքվեի հետ, ասեն՝ պետք է գործողություններ անենք, ի՞նչ եք անելու։ Մեզ ի՞նչ պետք է անեն, պետք է վառեն մեր մեքենաները, հարձակվեն մեզ վրա։ Փոխարենն ասեք՝ ով համաձայն չի պետությունը, կապահովվի իրենց անհամաձայնությունը համապատասխանաբար ժողովրդավարությամբ արտահայտելու, ասում եք՝ կհայտարարենք հակապետականներ․ մեղքերի թողություն էլ տվեք, թող գնան։

Պարոն վարչապետ, սա ճանապարհ չի, տարբերակ չի, այս մոտեցումները մեզ վատ տեղ են տանում։ Բազմաթիվ մտահոգություններ ես արտահայտում եմ ուղղակի շփումներում, ասում եմ՝ եղբայրներ, քույրեր, այստեղ խնդիրներ կան, պարզապես մեզ լսող չկա։ Շատ մտահոգված եմ ձեր ելույթով։ Այն մոտեցումները, որոնք հռչակվեցին այստեղից, մեզ լավ տեղ չեն տանի։ Կարող ենք դիտարկել որպես էմոցիանալ ելույթ, անցնել առաջ, սակայն չենք կարող այդպես անել, որովհետև դուք ձեր տեղում նստած հաստատում եք՝ այո, հենց այդպես է լինելու։ Ես էլ ասում եմ՝ ոչ ոք ՀՀ քաղաքացուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ, ուզում է 90 տոկոս ձայն ստանաք, ոչ ոք։

Մի մարդ էլ համաձայն չլինի, ես պատրաստ եմ, այդ մարդու կողքը կանգնելու եմ։ Ոչ ոք չփորձվի այստեղ պոլիտբյուրո դարձնել, սա չի դառնալու պոլիտբյուրո։ Սուպերվարչապետական համակարգը, փաստորեն, մեր երազած համակարգն էր, ՍԴ-ն էր, որ մեր երազածը չէր, այդ էլ պետք է փոխենք։ ԼՀԿ-ն դեմ կքվեարկի հանրաքվեի մասին որոշման նախագծին և իր ապագա գործողությունները կքննարկի տարածքային ստորաբաժանումների հետ և այնպես, ինչպես կորոշեն ՀՀ ոչ պակաս հպարտ քաղաքացիները, ովքեր համաձայն չեն ինչ-որ քայլերի հետ, այդպես էլ կուսակցությունը կվարվի։ Եվ ոչ ոք չի կարող մեզ անեծքներով շանտաժի ենթարկել։ Անեծքներն իրավական պետությունում սահմանադրաիրավական կատեգորիա չեն, իսկ ովքեր պետական դավաճան են կլինեն պետական դավաճան միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ոչ ոք չի կարող հայտարարություններով դավաճաններ և սրբեր կարգել, օծել հետո էլ փոխել ու ասել՝ էս մեկն էն ա, էն էլ՝ էն։ Մեզ հետ, խնդրում եմ, այդ լեզվով չխոսել, դա ոչ ոք կուլ չի տալու»,– ասաց նա։

 

Նիկոլ Փաշինյան Էդմոն Մարուքյան Սահմանադրական դատարան

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին