ՇԱՏ ուրախ եմ, որ ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը: Ուրախ եմ ԲԴԽ-ի համար, այլ ոչ թե Ալեքսանդր Ազարյանի: Կարգապահական պատասխանատվությունը Ա.Ազարյանի համար ոչինչ չէր փոխի, դա շատ փոքր հարց է, որ այդ մասշտաբի մարդու վրա որևէ չափով անդրադառնա: Սակայն ԲԴԽ-ի համար սա շատ մեծ առաջընթաց էր և ես սրտանց շնորհավորում եմ ԲԴԽ-ին: