f

Անկախ

Գոդֆրի Ռեջջո․ Բոլորս դժգոհ ենք, որ այս պահին չի կայանում «Ոսկե ծիրան»-ը, բայց չենք հուսահատվում


Էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բարեկամ Գոդֆրի Ռեջջոն տեսաուղերձ է հղել փառատոնի հանդիսատեսին։ Փառատոնի պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում աշխարհահռչակ ռեժիսորն իր ափսոսանքն է հայտնում այն առթիվ, որ փառատոնն այս պահին տեղի չի ունենում։

« «Ողջ կյանքս հարցերով տարված՝ խելագարի պես, թակում էի դուռը: Բացվե՛ց: Ես ներսից էի թակում»: Սրանք Ռումիի խոսքերն են, բայց կարծում եմ՝ ամենից շատ մեզ են վերաբերում: Մենք թակում էինք մեր դուռը, սեփական կյանքով էինք մտահոգված, բայց աշխարհը բացեց իր դուռը մեր առաջ: Եվ մենք տեսանք կրակի մեջ կլանված կրակը: Ռասիզմի կրակը, ցեղասպանության կրակը, COVID-19-ի ու բոլորիս վրա ազդող համավարակի կրակը: Գլոբալ տաքացման կրակը՝ կրակ, որ իր մեջ կլանում է բոլոր մնացյալ կրակները: Այս կրակներն արվեստի պես են, դժբախտություններ են, որոնք կարող են մեզ դաս տալ, միայն թե մենք լսենք: Ասես հեքիաթներ լինեն, բայց երևակայության մեջ չեն ծնվել, այլ մեր իրականի ֆանտազիաներն են: Անորոշության, առեղծվածների ու կասկածների այս օրերին՝ մեզ՝ կինոգործիչներիս, հատուկ հնարավորություն է ընձեռվում: Կինոյի մետաֆորի կամ ավելի ճիշտ՝ մեգաֆորի միջոցով մենք հասկանում ենք նեգատիվի ուժի ահռելի նշանակությունը»,-տեսաուղերձում նշում է ռեժիսորը։

Գոդֆրի Ռեջջոն առանձնահատուկ շեշտում է՝ առանց նեգատիվի՝ չկա պոզիտիվ: Մենք շրջապատված ենք նեգատիվությամբ, սակայն այդ նեգատիվությունը, մեզ ճնշելու փոխարեն, պետք է արվեստի պես միջոց լինի տեսնելու այն աշխարհը, որտեղ ապրում ենք:

«Մենք կարող ենք նաև նայել մեր սիրելի մայր Հայաստանին՝ աշխարհի ամենաավագ դստրերից մեկին, ով վերապրել է բոլոր նեգատիվությունները, որ կարելի է պատկերացնել, բայց միևնույն է այստեղ է՝ իր ամենագեղեցիկ ու պոզիտիվ ձևով: Այդ իմաստով՝ դուրս գալով մեր դռներից՝ մենք կոչված ենք առաքյալ լինել՝ բառի ամենահիմնարար իմաստով, նրանք, ովքեր կոչված են թափառել, նրանք, ովքեր պետք է վկայեն այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք: Ու թեպետ բոլորս շատ դժգոհ ենք, որ այս պահին չի կայանում «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, մենք միևնույն է չենք հուսահատվում, քանզի ցուցադրությունները փառատոնի կարևոր մասն են, բայց կինոյի հանդեպ սերն է ընկած նրա հիմքում: Մենք կինոյի սիրահարներ ենք: Մենք աշխարհը վերատեսնելու հզոր հնարավորություն ունենք: Եզրափակելով թույլ տվեք ասել, որ եթե մի բաժակ ծիրանի կոնյակ ունենայի, ես ձեզ կողջունեի, ջերմությամբ ու մետաֆիզիկորեն կգրկեի բոլորիդ և սիրով կասեի. «Մենք պատրաստ ենք, երբ պատրաստը պատրաստ է մեզ համար»,-նշել է տեսանյութում ճանաչված ռեժիսորը։

Հավելենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, հուլիսյան ծիրանային օրեր ու անակնկալներ կլինեն: Վաղուց արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց, մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։

Ոսկե ծիրան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին