Արմավիրի մարզպետ համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինչպես գիտեք, արդեն սկսվել են Արմավիրի մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող Մ Տ-3-21, Մ5-Երվանդաշատ-Բագարան 2.5 կմ մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 180.5 մլն դրամ:
Բագարան համայնքի միջնակարգ դպրոցում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից նախակրթարան է կառուցվում` 6 մլն 350 հազ. դրամ ընդհանուր արժեքով:
Ծրագրի արդյունքում ավելի քան 25 երեխա նախադպրոցական կրթություն կստանա հարմարավետ պայմաններում: