f

Անկախ

Ծաղկունքում նախատեսված հնագիտական պեղումները ի հայտ կբերեն նոր արժեքավոր տեղեկություններ մեր ժողովրդի ստեղծած պատմամշակութային հարուստ ժառանգության մասին


Ծաղկունք գյուղի գլխատներից մեկի վերականգնման աշխատանքներին նախորդած մաքրման ձեռնարկի արդյունքում, որն իրականացվում է «Դար» հիմնադրամի պատվիրատվությամբ, ի հայտ են եկել ճարտարապետահնագիտական արժեք ներկայացնող այնպիսի նյութեր, որոնք փաստում են տվյալ շինության, ինչպես նաեւ բնակավայրի գործելու շատ ավելի վաղ ժամկետների մասին:  

Այդ մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը։

Մաքրման աշխատանքների համաղեկավարի տեղեկացմամբ, ճարտարապետության թեկնածու, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, վերականգնող ճարտարապետ Դավիթ Նահատակյանը, Ծաղկունքում գտնվող գլխատներից մեկի ներքին հատվածի մաքրման և ուսումնասիրման աշխատանքների ընթացքում, որը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիս-օգոստոս եւ հոկտեմբեր ամիսներին, կառույցի վտանգված լինելու պատճառով, անհրաժեշտություն է առաջացել տանիքի եւ հատակին կուտակված հողաշերտը հեռացնել, որի ժամանակ էլ գտնվել են հնագիտական ու ազգագրական արժեք ներկայացնող այնպիսի նյութեր, որոնք ենթակա են եղել ուսումնասիրության:  

պեղումներ

Աշխատանքների համաղեկավար է եղել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջնադարի բաժնի գիտաշխատող ԴավիթԴավթյանը:

«Ծաղկունքի գլխատունը կամ հողաշեն հացատունը վերականգնելու նպատակը եղել է «Դար» հիմնադրամի նախագծերից մեկի կյանքի կոչումը՝ համայնքում հնագիտական եւ այլ ուղղվածությունների տուրիզմը զարգացնելու համար:

Հողի լիցքը հատակից մաքրելուց հետո ի հայտ եկան ավելի քան 200 տարվա վաղեմության ազգագրական արժեք ներկայացնող տարբեր նյութեր, ինչպես նաեւ՝ 12-15-րդ դարերում թվագրվող ջնարակված խեցեղեն: Գտնված նյութերը մաքրվել եւ ուսումնասիրվում են ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում:

Հնագետի եւ ճարտարապետի կողմից կատարվել են նախնական հետախուզական աշխատանքներ, որի շնորհիվ այս գարնանը, ամենայն հավանականությամբ, նախատեսվում են հետախուզական պեղումներ ինչպես գլխատան շուրջը, այնպես էլ համայնքի մի քանի հետաքրքրություն առաջացնող վայրերում, որտեղ պահպանված են նաեւ 9-16-րդ դարերի արժեքավոր խաչքարեր:

Ի՞նչ է բացահայտվում Ծաղկունքի գլխատան վերականգնման նպատակով իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ի հայտ եկած նյութերով. այն, որ Ծաղկունքում ու Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերում դեռեւս պահպանված հին գլխատները կառուցվել են ոչ թե 1830 թվականից՝ պատմական գաղթից հետո, երբ Սեւանի ավազանում հաստատվել են Մակուից, Բայազետից, Ալաշկերտից ու Դիադինից եկած գաղթականները, այլ՝ շատ ավելի վաղ ժամանակներից:  

Ընդ որում, մեր գյուղական վայրերի այդ բնակելի համալիրները հայկական ողջ լեռնաշխարհում ունեցել են ճարտարապետական նույն մտածողությունն ու ոճը եւ Քրիստոսից առաջ 4-3 հազարամյակներից մինչեւ 20-րդ դար գրեթե անփոփոխ փոխանցվել են սերնդեսերունդ: Այն, ինչ հայկական գյուղական տների կառուցվածքի մասին նկարագրել է հույն աշխարհագիր ու զորավար Քսենոփոնը, նույնությամբ հասել է մեզ:  

Տները լույսը ստացել են երդիկից, չեն ունեցել լուսամուտներ, ունեցել են հողե հատակ , հողաշեն ծածկ ու պատեր, ջեռուցվել են թոնրի միջոցով: Սրահն իրարից բաժանել է գոմը եւ հացատունը, որտեղ ապրել է բազմանդամ ընտանիքը:  

Մեր քոչվոր հարեւանները, որոնք տեւական դարերի ընթացքում քանիցս նվաճել են մեր երկիրը եւ դարձել նստակյաց, չեն տիրապետել այսպիսի զարգացած բնակարանաշինության արվեստին ու շատ դեպքերում բնակվել են հայերից խլված բնակարաններում: Մեր գտածոներով մեկ անգամ եւս փաստում ենք, որ արեւմտահայ գաղթականները 1830 թվականին հաստատվել են նախեւառաջ նախկինում եղած կամ կառուցված բնակարաններում:  

Իհարկե, նրանք եղածների կողքին վեր են բարձրացրել նոր բնակելի համալիրներ, որոնք եւս այժմ իրենցից հնագիտական ու ազգագրական արժեք են ներկայացնում: Նման համալիրները, որոնք շատ դեպքերում շարունակվում են քանդվել ու հավասարեցվել հողին, այժմ շատ ավելի նպաստավոր կլինեն զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Կարծում եմ, որ Ծաղկունքում նախատեսված հնագիտական պեղումները նոր լույս կսփռեն այս բնակավայրի ու տարածաշրջանի պատմության վրա, ի հայտ կբերեն նոր արժեքավոր տեղեկություններ մեր ժողովրդի ստեղծած պատմամշակութային հարուստ ժառանգության մասին:

Ի դեպ, «Դար» հիմնադրամի օրինակը պետք է վարակիչ լինի շատերի համար, շահագրգռի պետական կառույցներին, հիմնադրամներին, կազմակերպություններին ու համայնքներին՝ պատմաճարտարապետական, հնագիտական ժառանգությունը պահպանելու կամ վերաօգտագործելու եւ հետազոտելու, ինչպես նաեւ պեղումների միջոցով բացահայտելու ազգագրական ու հնագիտական նոր արժեքներ եւ այդ կերպ խթանելու տուրիզմի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում:  

Պետության կողմից դրական քայլ կլինի այսպիսի ծրագրերի համաֆինանսավորումը: Մյուս կողմից էլ անխաթար վիճակում կպահպանվեն, կցուցադրվեն պատմամշակութային այն արժեքները, որոնք ոչ միայն թաղված են մնում հողի տակ, այլ նաեւ օրավուր ոչնչացվում են անտարբեր կամ անիրազեկ մարդկանց ձեռքերով»,-ներկայացրեց վերականգնող ճարտարապետ Դավիթ Նահատակյանը:

 Ծաղկունք,  գյուղը գտնվում է Հրազդան գետի աջափնյա հատվածում,  մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք,Սևան քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք:  

Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա, փռված Փամբակի լեռների բազուկը կազմող Սբ. Հովհաննես, Աբազանցդոշ, Խաչիդոշ սարերի և Թափիդոշ բլրի ստորոտին:

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքը հիմնադրվել է 1828թ.-ին: Համայնքը Սևան շրջկենտրոնից գտնվում է 10կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1900-1950 կմ բարձրության վրա, կլիմայական պայմանները հատուկ են Սևանի ավազանի համար: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը`զով: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժում ամբողջ բնակչությունը:

Ծաղկունքը հնագույն բնակավայր է, դեռևս մեր թվագրությունից առաջ 520 թ., ունեցել է 45 տուն, ճանաչվել Վարաժնունիք մեծածավալ գավառի վարչական կենտրոն: Գյուղի տարածքը ընդհատումներով շուրջ 4 կմ երկարություն է ունեցել: Այդ մասին է վկայում այն փաստը, որ գյուղից դեպի արևելք ձգվող տարածքներում կան տնատեղեր, գերեզմաններ, խաչքարեր: «Բոստաններ» և «Կորոբել» հանդամասերում հայտնաբերել են զինվորական տարբեր տեսակի նշտարներ, սրեր, շեփորանման գործիքներ, կճուճներ, պուտուկներ, քասաներ, աղամաններ և այլ գործիքներ:  

1976թ. տրակտորիստները կալատեղերի գոմերի մոտ փորելիս հայնտաբերել էին կանացի զարդեր: Զարդերը ներկայումս գտնվում են Երևանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որոնք 3.5 հազար տարվա պատմություն ունեն:

Շատ ավելի ուշ` 1828 թվականին, Թուրքմենչայի պայմանագրով Վարաժնունիք-ն անցնում է Ռուսաստանին: Հենց այս թվականն էլ համարվում է Ծաղկունք ներկայիս գյուղի հիմնադրման պաշտոնական թվականը: Այդ թվականին է, որ Իրանի Մակու քաղաքից գաղթած 17 ընտանիք` 102 հոգի, հաստատվում է Ծաղկունքում, ինչպես նաև ընտանիքներ են գաղթում Խոյից և Վանից 1828-29թթ: Ծաղկունքի բնակչությունն աճում է:  

 

 

Ծաղկունք հնագիտական պեղումներ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին