f

Անկախ

ԶԼՄ-ներ. Պետդեպը մասնագետի կվարձի Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու համար


ԱՄՆ Պետդեպարտամենտը մասնագետի կվարձի Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու համար, հաղորդում է RT-ը՝ հղում անելով Պետդեպին: Մասնագետը կհամագործակցի ՀՀ արդարադատության նախարարության հետ եւ կնպաստի բարեփոխումների խթանմանը:

«Խորհրդատուն կաջակցի Հայաստանի կառավարությանը հակակոռուպցիոն նոր մարմիններ ստեղծելու եւ դրանց արդյունավետությունը բարձրացնելու գործում: Այդ հաստատությունները կուսումնասիրեն կոռուպցիայի դեպքերը եւ պատասխանատվության կենթարկեն կոռուպցիոներներին»,-ասված է փաստաթղթում:

Բացի այդ, մասնագետը պետք է խորհրդատվություն տրամադրի Հայաստանի իշխանություններին՝ իրավապահ համակարգում բարեփոխումների մշակման եւ իրագործման հարցում:

«Նախապատրաստել, ուսուցանել, ինչպես նաեւ այլ տեխնիկական աջակցություն տրամադրել Արդարադատության նախարարությանը, Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեին, երբ այն ստեղծվի, եւ քրեական արդարադատության այլ ինստիտուտներին՝ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, միեւնույն ժամանակ առաջնահերթություն տալով կոռուպցիայի դեմ պայքարին բարձր մակարդակում»,-հայտնել են Պետդեպում:

Խորհրդականը կզբաղվի նաեւ ուսուցողական ուղեւորությունների կազմակերպմամբ, Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող ծրագրերի կառավարմամբ եւ քննիչների համար  թրենինգներով:

Նշվում է, որ այդ պաշտոնին կարող են հավակնել միայն ԱՄՆ քաղաքացիները:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը ծրագրում է մինչեւ 10 մլն դոլար ծախսել Հայաստանում հակակոռուպցիոն կոմիտեի առաջխաղացման վրա: Ծրագիրը ենթադրում է պայմանների ստեղծում՝ կոռուպցիայի համար հնարավորությունները կրճատելու համար:  

ԱՄՆ

Վազգեն Մանուկյանի նամակը Կոնստանտին Զատուլինին
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Փաստաբան
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը
Կիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն Պապիկյան
Freedom House. Հայաստանում կոռուպցիայի վիճակի ընկալումը նախորդ տարիների համեմատ լճացում է դրսևորում
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Դավիթ Գյուրջինյանը հաստատվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնում
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Դպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում. Դրանից էլ մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարար
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում. Անդրեասյան
Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Վաղը նրան հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կապսի ջրամբարի կառուցման համար ֆինանսական պակասուրդ է առաջացել. Կվերցնեն այլ նպատակով տրված վարկի միջոցները
Նոր որոշում. Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածություններին անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը. Արթուր Խաչատրյան
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանա
Ավելին
Ավելին