f

Անկախ

ՊԵԿ-ում անցկացվել է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով հեռավար դասընթաց


Աշխարհում լայն տարածում գտած հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումն այս տարվանից սկսել է կիրառվել նաև Հայաստանում: Գործընթացը սահուն իրականացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն դեռևս անցած տարվանից պարբերաբար քննարկումներ, հանդիպումներ և դասընթացներ է կազմակերպում հարկ վճարողների, ինչպես նաև կոմիտեի աշխատակիցների համար: 

ՊԵԿ ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է հերթական դասընթացը «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով:  Հեռավար դասընթացն այս անգամ կազմակերպվել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի մասնագետների համար: Նպատակն է՝ բարձրացնել աշխատակիցների տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը ներկայացրել է տրանսֆերային գնագոյացման առանձնահատկությունները: Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների հիմքում ընկած է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջև կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջեւ կատարվող գործարքների պայմաններին: «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները թույլ են տալիս  հարկային մարմնին պարզելու փոխկապակցված անձանց միջեւ գործարքների պայմանները որքանով են արտացոլում իրական հանգամանքները, այսինքն՝ արդյո՞ք տվյալ գործարքը տեղի կունենար նույն պայմաններով, եթե գործարքի կողմերը փոխկապակցված չլինեին»,- պարզաբանել է Նաիրուհի Ավետիսյանը։ 

Դասընթացն անցել է ակտիվ քննարկումներով: Նշենք, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնը հեռավար դասընթացների կազմակերպման համար օգտագործում է skype for business արտոնագրված ծրագրային ապահովումը:

ՊԵԿ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին