Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ առաջնորդի կրտսեր քույրը և Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի առաջին տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ երկիրը մինչև տարեվերջ չի նախատեսում Միացյալ Նահանգների հետ գագաթնաժողով անցկացնել։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա կարծիքով՝ 2020 թ․ երկու երկրների առաջնորդների հանդիպում այլևս տեղի չի ունենա: Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովի անցկացումը կախված կլինի ղեկավարների տրամադրվածությունից՝ չնայած ոչ ոք չգիտի, թե նրանք ինչ որոշում կկայացնեն: Կիմ Յո Չժոնը չի բացառել, որ կարող են պատճառներ առաջանալ, որպեսզի ԿԺԴՀ-ԱՄՆ հանդիպումը չկայանա:
«Անկախ նրանից, թե ով ինչ կասի, ամենայն հավանականությամբ գագաթնաժողովն ամերիկյան կողմին է առավել անհրաժեշտ, իսկ մեզ համար այն բացարձակ ոչ պրակտիկ և անօգուտ կլինի», - հավելել է Կիմ Չեն Ընի քույրը։
Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրները պետք է փոխեն Հյուսիսային Կորեա-ԱՄՆ բանակցությունների հիմնական թեման՝ «միջուկային զինաթափման դիմաց պատժամիջոցների չեղարկումով»։
ԿԺԴՀ-ն հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ «անօգուտ» գագաթնաժողովով
Կարդացեք նաև
- Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
- Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
- Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am