f

Անկախ

Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, պետք է տրիբունալ սպասվի. Պրոֆեսոր Պետրոս Անանիկյան


Օր առաջ առողջապահության նախարարը պետք է փոխվի. նախարարները պետք է փոխվեն այնքան, մինչև չգա մեկը ու չկարողանա վարակի դեմ նորմալ պայքարել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասել է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռազմավարական բարեփոխումների Ազգային խորհրդի համահիմնադիր Պետրոս Անանիկյանը։

Հուլիսի 9-ին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Կառավարության ընդունած որոշումը, որով նախատեսվում է, որ բոլոր բժշկական կենտրոնները՝ անկախ սեփականության ձևից, պետք է ենթարկվեն առողջապահության նախարարությանը, պրոֆեսորը համարում է  սխալ, որը  միտված է մասնավոր ԲԿ-ներում բժշկության վերացմանը։

«Բոլոր բուժհաստատությունները՝ անկախ նրանից, մասնավո՞ր են, թե՞ պետական, պարտավոր են կատարել նախարարության հրամանները և կարգադրությունները։ Այս հարցում որևէ անհրաժեշտություն չկա այդ կենտրոնները ենթարկել նախարարին։ Դա այդ կենտոններում արվում է, և արվում է՝ առանց ռազմական դրության։ Ես տեղյակ եմ, որ կա ընդամենը երկու դեպք, երբ բուժհաստատությունը հակաճառել է նախարարին, որովհետև նախարարը պահանջել է բժշկական տեսակետից սարսափելի սխալ, և  ես նույնիսկ կասեի՝ հանցագործ պահանջ, որ բոլոր հիվանդանոցներն ունենան Covid-19 բաժանմունքներ, բայց չէ՞ որ չի կարելի նման բան անել, եթե մի հիվանդանոց մտավ նման բաժանմունք, այդ հիվանդանոցը վտանգի տակ է հայտնվում, որ կարող է լրիվ համաճարակ տալ։ Դա ամեն տեղ ապացուցված է՝  եթե պանդեմիա կա, պետք է հիվանդանոցն առանձին լինի»,- ասել է Պետրոս Անանիկյանը։

Անդրադառնալով նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմանը, թե նման կարգավորում կա ռազմական դրության մասին օրենքում, Պետրոս  Անանիկյանն ասել է.

«Եթե մեզ մոտ ռազմական դրություն է, ապա աշխարհի ոչ մի երկիր իրեն թույլ չի տվել այն հրամանատարին, որը 4 ամիս պարտություն է կրել, շարունակել այդ պարտությունները կրել։ Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, առնվազն պետք է տրիբունալ սպասվի, և նրան պետք է դատել. նա պետք է գնա  շտրաֆբատ (տուգանային գումարտակ) և ոչ թե նոր բաներ պահանջի։ Եթե նա չի կարողացել հաղթահարել այս վարակը, և պետական հիվանդանոցների կառավարումն իրեն չի արդարացրել, ապա նրա հետ պետք է այդպես վարվել. ի դեպ՝ իսկ գուցե պետական հիվանդանոցները այս վիճակում են նրա համար, որ այդ հիվանդանոցների տնօրենները իր ընկերներն են, իսկ հետաքրքիր է՝ երբ կոռուպցիայից են խոսում, արդյոք ընկերոջը տնօրեն նշանակելը կոռուպցիա չէ՞։ Հիմա նա ուզում է նաև բժշկությունը մասնավոր սեկտորում վերացնել։ Այս որոշումը շատ սխալ է՝ հատկապես այն առումով, որ մենք Առողջապահության նախաարության կողմից ունենք շատ վատ կառավարում։ Ավելի լավ է, որ Առողջապահության նախարարը զբաղվի պոլիկլինիկաներով, երբ քաղաքացիները դիմում են, մերժում են թեստավորումները, մարդիկ դիմում են՝ ասում են՝ ջերմություն ունեն, հոտի, համի կորուստ, տալիս են վիտամին Ց և ուղարկում տուն։ Կամ հիվանդին ասում են՝ դու  թեթև հիվանդ ես, գնա տուն, իսկ դա հանցագործություն է, որովհետև մարդիկ վարակվում են իրենց շրջապատում, ոչ թե փողոցից»,- նշել է պրոֆեսորը։

Պետրոս Անանիկյանն անդրադարձել է նաև երեկ կառավարության նիստի ժամանակ Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե կա կորոնավիրուսի դեմ պայքարի համար պատվաստանյութ.

«Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ դիմակ են կրում մարդիկ, որովհետև չի բացառվում, որ 2-րդ, 3-րդ անգամ վարակվեն, որովհետև հակամարմիններ չեն առաջանում, իսկ հիմա խոսում է պատվաստանյութի մասին. սա ահավոր անգրագիտություն է, բոլոր մասնագետները սա հասկանում են։ Ինչ վերաբերում է պատվաստանյութին, ապա դրա ստեղծման համար առնվազն տարի է պետք, բացի այդ, նորմալ պատվաստանյութերը պետք է մի քանի տարի էլ փորձարկվեն։ Երբ վարչապետն էլ է խոսում պատվաստանյութի  մասին, ապա նրա միակ մեղքն այն է, որ նա ունի այսպիսի Առողջապահության նախարար։ Կամ ի՞նչ է նշանակում,  երբ նախարարն ասում է, որ Հայաստանը կարող ենք տրամադրել դեղերի փորձագիտության համար, որ նպաստենք այդ դեղերի հաստատմանը։ Կներե՛ք, ինչ իրավունք ունի  մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու. դա ի՞նչ ասելու բան էր, չնայած՝ այս վերջերս տվյալներ դուրս եկան, որ պարզվում է, որ ՀՀ-ում 99 դեղ կա, որը փորձարկումների մեջ է, իսկ ես լինելով 40 տարվա բժիշկ, չեմ լսել, որ մեկին ասեն, որ այս դեղը փորձարկում են»։

Պրոֆեսոր Անանիկյանը խոսել է նաև կորոնավիրուսով վարակակիրների թվի մասին՝ նշելով, որ այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, հիմք է տալիս պնդելու, որ մինչև տարեվերջ կունենանք վարակի նման ցուցանիշներ և չենք հասնի այդքան սպասված պիկին.

«Չեք հասնի, որովհետև կտրուկ միջոցառումներ չեն արվում։ Այստեղ ուզում եմ խոսել նաև մասնագետների բացակայության մասին ու կրկնել, որ փողոցում դիմակ կրելը վնասակար է։ Պարետատունը որոշում ընդունեց, որ ասթմայով հիվանդները կամ թոքային անբավարարություն ունեցողները կարող են դիմակ չկրել, հիմա, եթե հարցին մոտենանք որպես բժիշկ, ապա պետք է ասել, որ այդ մարդիկ  ամենախոցելին են կորոնավիրուսի համար, և պարետը հակառակը պետք է ասեր՝ պետք է պահանջեր, որ այդ մարդիկ տանից դուրս չգան, իսկ նրանց հետ ապրողները դիմակ կրեն, որ նրանց չվարակեն»,- ասել է  պրոֆեսորը՝ շեշտելով, որ ունի լուրջ կասկածներ՝ ի վերջո, արդյո՞ք պարետն ունի համաճարակաբան խորհրդական, ինչը պարտավոր է ունենել համաճարակի դեպքում, մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում՝ իսկ  ինչպե՞ս կարող է մասնագետը նման խորհուրդներ տալ պարետին։

Պետրոս Անանիկյան նոր կորոնավիրուս խմբագրի ընտրանի

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին