f

Անկախ

«Ժողովուրդ». Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները չեն կարողանում շրջակա միջավայրի նախարարի համար թեկնածու գտնել եւ այս ընթացքում զբաղված են անձի փնտրտուքով:

Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 5-ին նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Էրիկ Գրիգորյանը, որից հետո Վահե Ջիլավյանը ժամանակավոր կատարում է նախարարի պաշտոնակատարի պարտականությունները: Եվ չնայած դեռ Վահե Ջիլավյանը երկու ամիս է, ինչ ժամանակավոր պաշտոնակատար է, եւ, օրենքի համաձայն, դեռ չորս ամիս իշխանությունները կարող են նոր նշանակում չանել (ժամակավոր պաշտոնակատարը չի կարող աշխատել վեց ամսից ավելի), սակայն, մեր տեղեկություններով, նոր նշանակում չի կատարվում առաջին հերթին թեկնածու չունենալու պատճառով:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում վերջերս քննարկումներ են եղել այս նախարարության շուրջ, եւ նշվել է, որ չնայած Էրիկ Գրիգորյանից շատ վաղուց են դժգոհ եղել, սակայն երկար ժամանակ լռել են հենց այս իրավիճակի պատճառով, քանի որ գիտեին՝ թեկնածու չեն գտնելու: Եվ այժմ փաստ է, որ նախարարությունը չունի ղեկավար, իսկ իշխանություներն էլ ձգտում են օգտվել օրենքով իրենց ընձեռված վեց ամսյա ժամկետից, որպեսզի կարողանան մինչ այդ հարմար թեկնածու գտնել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Էրիկ Գրիգորյան Շրջակա միջավայրի նախարարություն Ժողովուրդ օրաթերթ մամուլի տեսություն

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Պակիստան
Իսրայելի իշխանությունները հրաժարվել են իրանական ռազմական օբյեկտներին ավելի մեծ հարվածից՝ ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների ճնշման ներքո․ NYT
Գերմանիայի նախագահը Թուրքիա այցի շրջանակում առաջինը հանդիպել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել
Ղարաբաղից դուրս բերված ռուսական զորքերը հավանաբար Ուկրաինա կուղարկվեն. Bild
Ավելին
Ավելին