Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեկ օրում աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի դեպքերի ռեկորդային աճ է գրանցել։ Այդ մասին վկայում են կազմակերպության էջում հրապարակված տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Նախօրեին աշխարհում հիվանդության 228102 դեպք է գրանցվել։ Ընդ որում՝ մեկ օրում 5565 հիվանդ է մահացել։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ ընդհանուր առմամբ աշխարհում 12 102 328 դեպք է հայտնաբերվել, որոնցից 551 046-ը՝ մահացու ելքով։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: