ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանա լքել Հյուսիսատլանտյան դաշինքը: Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ի սյունակագիր Մարկ Թիսենին տված հարցազրույցի շրջանակներում։ Գրում է Gazeta.ru-ն։
Միևնույն ժամանակ, Թրամփն ընդգծել է, որ կցանկանար, որպեսզի դաշինքի անդամ այլ երկրներ ևս «վճարեն իրենց արդար բաժինը»:
Ամերիկացի առաջնորդը բացատրել է, որ իր ջանքերի շնորհիվ ՆԱՏՕ-ի անդամ ութ երկրներ ՀՆԱ-ի 2%-ը ծախսում են պաշտպանական ծախսերի վրա, բայց դա բավարար չէ: