f

Անկախ

Քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ է տվել հնամաշ իրերի շուկայի առևտրականներին


Ինչպես հայտնում է news.am-ը, Ոստիկաններն այսօր` հուլիսի 11-ին, վաղ առավոտից փորձել են հեռացնել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարեւանությամբ գտնվող շուկայի առևտրականներին։

«Այսօր չգիտեմ՝ ինչ է կատարվել, թաղապետարանն իր համար որոշել է, որ այս տարածքը պետք է ազատվի: Ո՞ւր են տանում, տանում են նենց չոլեր, որ էս ժողովուրդը չի կարա մի կոպեկ փող աշխատի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ իրենք առաջարկում են կամ Հրազդան մարզադաշտի մոտ տեղափոխվել, կամ «Տեցի կրուգ» կոչվող վայր:

Շուկայում հին իրերի առեւտուր իրականացնող մարդիկ խնդրում են մինչև կորոնավիրուսի ավարտը կամ գոնե օգոստոսի 15-ը թույլ տալ շուկայում առևտուր իրականացնել, մինչև Երեւանի քաղաքապետարանը այլ տարածք առաջարկի կամ իրենք ինքնակազմակերպվեն և ելք գտնեն։

«Եսիմ ինչ չենք վաճառում էլի, քրչոտ իրեր ենք վաճառում, գոնե հասկանանք՝ ինչ ենք անում, հետո հեռացրեք տարածքից»,- ասաց առեւտրականներից մեկը քաղաքապետարանի ներկայացուցչին:

Ի վերջո ակցիայի ավարտին առեւտրականների մի մասը Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ համաձայնության եկավ օգոստոսի 15-ից հետո լքել տարածքը, իսկ մինչ այդ քննարկել առևտուրն այլ վայրում կազմակերպելու հարցը։

Նրանց խոսքով` այս տարածքը հարմար է, հաճախորդները գիտեն իրենց գտնվելու վայրը, տրանսպորտային շարժ կա այդ տարածքում, և դեմ են այլ տարածք տեղափոխվելուն։

Այսօր բողոքի ակցիան ավարտվեց, ակցիա իրականցնող քաղաքացիներից մեկը բերման ենթարկվեց։

Երևանի քաղաքապետարան առևտրականներ Բողոքի ակցիա

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին