f

Անկախ

Սորոսի գրասենյակի կողմից ազգամիջյան թշնամանք հրահրելու փաստերով դիմելու ենք ԱԱԾ․ Նարեկ Մալյան


«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ներկայացնում եմ հատված Սորոսի փողերով ազգամիջյան թշնամանք հրահրող ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցից:
Հաջորդ շաբաթ Սորոսի գրասենյակի կողմից նպատակաուղղված ազգամիջյան թշնամանք հրահրելու փաստերով դիմելու ենք ԱԱԾ: Ի՞նչ կանեն նման դեպքում նորմալ պետությունում: Քրեական գործ կհարուցեն ու կպատժեն մեղավորներին: Ի՞նչ կանեն Սորոսի կողմից զավթված Հայաստանում: Ոչինչ չեն անի, ինքնիշխանությունը չի հերիքի:

«Մենք որքան էլ ասում ենք, որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Մասնավորապես ուզում եմ խոսել օրենքի տեսակետից, քանի որ մեր կազմակերպությունը՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը իրավապաշտպան կազմակերպություն է։

Հայաստանը պարտավորություն ունի, որպեսզի ստեղծի հնարավորություններ, որ եզդիները պահպանեն իրենց ազգությունը, բայց ափսոս, որ այդ պարտավորությունները կյանքի չեն կոչվում։ Հայաստանում դու չես կարող քո լեզուն սովորել, դու գիտես, որ Իրաքում եզդիները կարող են իրենց մայրենի լեզուն սովորել դպրոցներում, իսկ Հայաստանում նման հնարավորություն չկա։ Երկրորդ խնդիրը խտրականությունն է։ Հայաստանում շատ դեպքերում եզդիները ընդունվում են, որպես հետամնաց ազգ և սա պատճառ է դառնում, որ շատ հայեր իրենց իրավունք են վերապահում շատ եզդիների զրկեն իրենց ունեցվածքից։ Իրենց բիզնեսները, տներն ու հողերը նրանց ձեռքից վերցնում են։ Ես գնացել էի մի եզդիաբնակ գյուղ, որտեղ վեց շեյխի ընտանիք է ապրում և 120 հայ ընտանիք։ Այս գյուղւոմ եզդիների հողերը ձեռքներից վերցրել են ու այսպիսի հարցեր շատ կան։ Եզդիները չգիտեն, թե վաղը Հայաստանում իրենց հետ ինչ կպատահի։

Ո՞վ է նրանց տները ձեռքներից վերցնում

Հողերը վերցնողներին ասում են օլիգարխ։ Նրանք մարդիկ են, ովքեր կապեր ունեն պետության հետ, նրանք կապեր ունեն ոստիկանությունում և նրանք են խլում եզդիների ունեցվածքը։ Պետությունը ոչինչ չի անում, որպեսզի եզդիների իրավուքնները պաշտպանվեն։

Այդ ի՞նչ գյուղ է, որ եզդիների տները ձեռքներից վերցնում են։

Շատ-շատ նման գյուղեր կան։ Դու հիմա ինձ հարցնես, ես կասեմ, որ 30-40 ունեզրկման դեպք կա, երբ եզդիների տները, բիզնեսները, հողերը ձեռքներից վերցրել են՝ անօրինական ճանապարհով։

90-ական թվականներին, 1988 թվականից Հայաստանում հայերի և ադրբեջանցիների պատերազմ սկսվեց՝ Լեռնային Ղարաբաղի համար։ Դու լսել են երևի Լեռնային Ղարաբաղի պատերազմ։ Այդ ժամանակ Հայաստանում շովինիստական շարժում սկսվեց։ Ասում էին, որ միայն հայերը պետք է ապրեն Հայաստանում և մնացած ժողովուրդները տեղ չունեն այստեղ։ Այդ ժամանակ շատ եզդիների գնդակահարեցին Հայաստանում։ Այս պատճառով եզդիները մինչև 2004 թվականը վախի մեջ էին ապրում։

Այս իմաստով մենք տեսնում ենք, որ մինչև հիմա եզդիների մեջ վախ կա։ Նրանք իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում։ Մենք տեսնում ենք, որ պետությունը գովազդում է, թե Հայաստանը այն եզակի երկիրն է որտեղ եզդիների իրավունքները պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ»:

Նարեկ Մալյան Սորոս Սորոսի հիմնադրամ ֆեյսբուքյան գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

ԲՀԿ-ն արտակարգ դրությունը երկարաձգելու հիմք չի տեսնում
Պարետատունը կանխատեսում է սեպտեմբերին կորոնավիրուսի օրական 100-ից պակաս դեպք
Ոստիկանությունն էլ տարբերակված մոտեցում է ցուցաբերել «Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակիցների ու Ամուլսարի պահապանների միջև. Նազելի Վարդանյան
Մարդիկ փող չունեն, արդեն փողոցում են քնում. քաղաքացին՝ Բագրատաշենում սպասողների մասին
ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀԱԷԿ գործադիր տնօրեն
Կասեցումներ՝ Սեւանի 8 հյուրանոցներում, ուժեղացված ստուգայցեր՝ մարզերում եւ Երեւանում
Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա ՀՏԶՀ
ՊՊԾ գնդի գործով սպանության մեջ մեղադրվողներից մեկին 21 տարվա ազատազրկում, մյուսին` ցմահ, Պավել Մանուկյանին` 9, իսկ Վարուժան Ավետիսյանին` 8.9 տարվա ազատազրկում. հրապարակվեց մեղադրական ճառը
Նպատակս ազգի մասին մտահոգված բոլոր մարդկանց համախմբելն է, որ երկիրը կործանման չտանեն․ նախկին բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է սկսել (տեսանյութ) 16:40 • 12.08.20
Բացահայտում է ՀամլետԴավթյանը
Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը
Աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 20 միլիոն դեպք
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի իշխանությունների դեմ
Աննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել. Մեդիա պաշտպան
Լոռու մարզում 2020թ. առաջին կիսամյակում շուրջ 150%-ով ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը
Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով
Հավաքների հետ կապված չկա քանակի և ժամային սահամանափակում․ Ավինյան
Քաղաքացին ցած է նետվել կամրջից
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 50.5 հա տարածքում բռնկված հրդեհները
ՊԵԿ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ
ՌԴ-ում նախատեսվում է մեկ տարում բոլոր շրջաններին  COVID-19-ի դեմ պատվաստանյութով  ապահովել 
Պետք է սպասել Ռուսաստանի քայլին. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները դուրս եկան Կառավարության շենքից
Օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը հանվել է. Ավինյան
Եթե մեր խնդիրը այսօր չլուծեն, մենք վաղը ճամպրուկներով գալու ենք Կառավարության շենքի մոտ. ցուցարարներ
Բացօթյա վայրերում որոշ կանոնների պահպանմամբ կթույլատրվի երաժիշտների և երգիչների գործունեությունը. Ավինյան
Ավելին
Ավելին