f

Անկախ

Ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական նշանակության օբյեկտը․ Դ․ Խաժակյան


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ ՀՀ ՏՄՊՊՀ հայտնեց, որ թույլատրում է «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերումը։ «ԹԻՄ» ՍՊԸ-ն նաեւ պարտավորվել է առնվազն 6 ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել: Աշխատակիցների մասով հարկ եղած դեպքում առանձին կանդրադառնամ։

Իսկ մինչ այդ հիշեցնեմ, որ դեռեւս մեկ ամիս առաջ բարձրաձայնել էի այն մասին, որ հեռահաղորդակցության ոլորտում վերաբաշխումների վերաբերյալ պետք է ապահովվի առավելագույն թափանցիկություն եւ հանրությունը պետք է իմանա, թե ի՞նչ միջոցներով է կատարվում այդ գործարքը: «Թիմ» ՍՊԸ-ն ինձ պատասխանում նշեց, որ խոսքը ֆինանսավարկային միջոցների մասին է։

Ուրեմն, ինչպես արդեն հայտնել էի, գործարքի հնարավոր գինը շուրջ 60 մլն դոլար է, որի վերաբերյալ «Թիմ»-ը ներկայացրել է բանկի կողմից ֆինանսավորման հաստատումը «ՎԵՈՆ»-ին։ Հնարավոր ֆինանսավորողը Արդշինբանկն է, սակայն բանկի անունը երկրորդական է։ Անհրաժեշտ է ֆինանսական երաշխիքների մասին խոսենք նորմատիվ կարգավորումների տեսանկյունից։

ՀՀ-ում Ֆինանսական կազմակերպությունները փոխառություն տրամադրելիս մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն սահմանաչափ ունեն. գործընթաց, որը կարգավորվում է Կենտրոնական Բանկի կողմից։ Տվյալ դեպքում Արդշինբանկի կողմից, «Թիմ» ՍՊԸ-ին տրամադրող վարկը չպետք է գերազանցի բանկի ընդհանուր կապիտալի 20%-ը։

Փոխառուի ռիսկ ասելով նկատի ունենք բանկի նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները՝ վարկ, ակրեդիտիվ, երաշխիք եւ այլ չմարված պարտավորություններ։

Այսպես, 31.03.2020-ի դրությամբ Արդշինբանկի ընդհանուր կապիտալը կազմել է շուրջ 77.5 մլրդ դրամ։ Նշված նորմատիվը մարտի դրությամբ կազմել է 17.47%։ Այսինքն մարտի վերջի դրությամբ մեկ փոխառուին եւ նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի գումարի չափը կազմել է 13,54 մլրդ դրամ։

Այժմ, կոնվերտացրեք 60,000,000 դոլարը դրամի ու փորձենք հասկանալ՝ ո՞ր «նորմատիվներով» է այս գործարքը կարգավորվում, քանզի եղած թվերի համադրությամբ այն էապես գերազանցում է ԿԲ սահմանվածներին։ Արդյոք այդ «նորմատիվները» ենթադրում են որեւէ «բարերարի» երաշխիք կամ պետական պաշտոնյայի «բարի կամք»։

Վերջապես մենք պետք է իմանա՞նք՝ ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական նշանակության օբյեկտը։ Ժամանակին ինչ արվել, արվել է… ում ասես՝ օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակնկալենք»։

Դավիթ Խաժակյան ԹԻՄ ՍՊԸ

Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ավելին
Ավելին