Միշտ բոլորս ասել ենք, որ պետք ա լինեն այլընտրանքային նախագծեր, ավելին, մեր գրեթե գոյություն չունեցող քաղաքաշինության մասին օրենքով ենք նման դրույթ սահմանել։ Հիմա իսկական ժամանակն է կարճ ժամանակում ի ցույց դնենք մասնագիտական հանրության ողջ կարողությունները։
Որպես գործընկեր կազմակերպություն մենք միացել ենք նախաձեռնությանը, ապահովելու համար հնարավոր ամենաբարձր մակարդակի մրցույթ։
Կոչ եմ անում ու խնդրում եմ, բոլոր իմ գործընկերներին, անկախ իրենց զբաղվածությունից ու փորձառությունից, մասնակցել այս գործընթացին։ Սա իրապես յուրահատուկ հնարավորություն է, մեր քաղաքային խնդիրները բոլորով ու նաև միջազգային մասնակիցներով լուծել ու ցույց տալ թե ինչպես պետք ա կատարվեն բոլոր ապագա նման նախագծերը։