f

Անկախ

Որակյալ դիլետանտները և իրենց աշխատավարձ-պարգևավճարները


Իրենց մասին շատ մեծ կարծիք ունեցող և նարցիզիզմով տառապող գործող իշխանության ներկայացուցիչները զավեշտալի հայտարարություններ անելով շարունակաբար ժողովրդին հիշեցնում են իրենց գոյության մասին, քանի որ միայն այդ կերպ են կարող ինքնադրսևորվել...

Այսօր ԱԺ պատգամավոր քայլիստ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով պարգևավճարներին, որոնք ստանում են նախարարները, նրանց տեղակալները, ԱԺ երեսփոխանները և այլք, հայտարարել է."... Իմ կարծիքով` փորձ է կատարվում կասկածի տակ դնել, որ պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա, ներկայացվում է, որ անպայման նվիրյալներ եք, պետք է մի դրամով աշխատեք: Մենք պետք է հասկանանք, որ մենք եթե որակով որևէ բան ենք ուզում, ապա դրա արժեքը թանկ է"...

Սկսենք նրանից, որ և՛ Նիկոլը, և՛ իր գունավոր ու դիլետանտ թիմը բազմիցս են ապացուցել, որ նրանք նվիրյալներ չեն ու երբևէ մեկ դրամով չեն աշխատել... Իշխանության գալուց հետո Նիկոլի "փողոցային" թիմակիցները, որոնց մեծ մասը մինչև 2018 թ-ի գունավոր հեղափոխությունը բավարարվում էր ամսական 150-200 հազար դրամով, հիմա ուղղակի բուրժուական ապրելաոճի են անցել՝ մասսայաբար տներ և մեքենաներ են գնում ու առանց ամոթի հայտարարում, որ դա անում են հիփոթեքով կամ պարտքով...

Հետաքրքիր է, սույն երիտասարդ երեսփոխանն այս մեկ ու կես տարվա մեջ այդ ի՞նչ որակյալ գործ է կատարել իր գործընկերների հետ, որ գտնում են՝ իրենք թանկ արժեն... Զարմանալի է, համեստությամբ չտառապող այս երիտասրադը, որը Նիկոլի շնորհիվ հայտնվել է ԱԺ-ում և մի 2-3 անգամ աչքի է ընկել իր անտրամաբանական և զավեշտալի ելույթներով, գտնում է, որ ինքը թանկ արժի և այդ թանկարժեքությունը պետք է մենք վճարենք մեր գրպաններից...

Ավելին, սույն երիտասարդը և իր քայլիստ գործընկերների 90 տոկոսն ուղղակի դիլետանտներ են և վերը նշված ժամանակահատվածում միայն աչքի են ընկել իրենց "նախիրային" պահվածքով՝ Նիկոլից ստացած բոլոր ապօրինի ու անօրինական հրահանգների համար կողմ քվեարկելով...

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում պարգևավճարներ

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին