Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հայտնի աստղային զույգի՝ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ Բրուքլինն, ամուսնության առաջարկություն է արել ամերիկացի դերասանուհի Նիկոլ Պելտցին: Գրում է Gazeta.ru-ն։
21-ամյա Բրուքլինի և նրա 25-ամյա սիրելիի սիրավեպը յոթ ամիս առաջ է սկսվել։
Ըստ լրատվամիջոցների՝ հայտնի աստղային զույգը դեմ չէ որդու ընտրությանը, քանի որ Նիկոլին արժանի թեկնածու են համարում իրենց որդու համար։
Հիշեցնենք, որ Նիկոլն ամերիկացի գործարար և միլիարդատեր Նելսոն Պելտցի դուստրն է: