f

Անկախ

Նորաթուխ սփյուռքահայությունը "Նիկոլ-արևին" հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան


Չէի անդրադառնա սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների` Հայաստանում բնակվողներիս խրատներ տալու և Հայաստանում ապրելու մաստեր-կլաս ներկայացնելու թեմային, եթե ինքս էլ չառնչվեի մի քանի զավեշտալի դրվագների...

Նախ, սկսեմ նրանից, որ Հայաստանը տարբեր պատճառներով վերջին 30 տարում լքած և օտար ափերում իրենց կյանքը դասավորած, որի համար ես շատ ուրախ եմ, մեր հայրենակիցները բացարձակ որևէ բարոյական իրավունք չունեն ինձ կամ որևէ հայաստանցու սովորեցնելու, թե մենք ինչպիսի քաղաքական կողմնորոշում պետք է դրսևորենք, կամ ինչպես պետք է ապրենք Հայաստանում...

Սակայն սփյուռքահայության մեջ կա մի զանգված, որը, լինելով Հայաստանի ներկայիս ղեկավարի մոլի երկրպագուներ, իրեն թույլ է տալիս ոչ միայն դասեր տալ հայաստանցիներիս, թե ինչպես պետք է վերաբերվենք Նիկոլին և նրա իշխանությանը, այլև յուրահատուկ ագրեսիա են ցուցաբերում Փաշինյանին քննադատողների նկատմամբ՝ նրանց և նրանց ընտանիքի անդամների հասցեներին ամենավերջին անձնական հայհոյանքները տալով, անիծելով և վիրավորելով... Այդ զանգվածին ես անվանում են Նիկոլի սփյուռքահայ պոռնո-ֆան ակումբ... Այո՛, հենց այդպես... Ամենազավեշտալին այն է, որ այդ պոռնո-ֆան ակումբի մեջ մեծ տեղ են զբաղեցնում իրական կին օգտատերերը... Հետաքրքիր է, սրանց ընտանիքի անդամները և հատկապես արական սեռի ներկայացուցիչները տեղյա՞կ են, թե իրենց կանայք ինչ բառապաշար ունեն և ինչպես են իրենց չբավարարված թաքուն սեռական երազանքները հայհոյանքների տեսքով լցնում սոցցանցեր... Սրանց բառամթերքը կարելի է օգտագործել "Հայհոյագիտությունը և անեծքաբանությունը" դասագիրք հրատարակելիս...

Ինչ վերաբերում է Նիկոլի չհայհոյող սփյուռքահայ երկրպագուներին, ապա սրանք էլ պոռնո-ֆան ակումբի ներկայացուցիչների նման տաքուկ տեղավորվելով լոսանջելես-գլենդեյլներում, փարիզներում, լիոններում, մադրիդ-բարսելոնաներում, բրյուսել-ամստերդամներում, բեյրութ-ստամբուլներում, մոսկվա-յակուտսկներում և այլն, խրատներ են տալիս մեզ, որ քիչ քննադատենք Նիկոլին և "թողնենք, որ աշխատի"... Երբ հարցնում ես, թե քո քննադատությամբ ինչպե՞ս ես խանգարում Նիկոլին՝ պապանձվում են, քանի որ նույնիսկ իրենք են դա հասկանում, որ քննադատելը չի նշանակում խոչընդոտել... Չհայհոյողների մեջ բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, ծանոթներ և ընկերներ ունեմ, որոնցից շատ քչերն են այս երկու տարվա մեջ Հայաստան եկել... Գալուց էլ՝ հիմնականում մեկ ամսով՝ որպես զբոսաշրջիկ... Էլ չեմ ասում, որ որևէ մեկը գար ու ներդրումներ աներ, աշխատատեղեր բացեր նիկոլական Հայաստանում... Նիկոլի` հայհոյող պոռնո ֆան-ակումբի և չհայհողող երկրպագուների 99,9 տոկոսը Հայաստանը սիրում է հեռվից՝ բնազդաբար վտանգներ զգալով Նիկոլից և չհավատալով նրան... Սակայն նիկոլաշեղ որոշ արարածներ, հատկապես ռուսաստանաբնակ հայերի շրջանում, գովազդախաբեությամբ են զբաղված... Ըստ այդ ստախոսների` Նիկոլն իշխանության գալուց հետո Հայաստանում կառուցել է հազարավոր դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, ֆաբրիկաներ, ջերմոցներ, մշակութային պալատներ և այլն, իսկ մեր հայրենակիցներն էլ հազարավոր լայքեր են դնում այդ կեղծիքների տակ ու Նիկոլին գովերգող մեկնաբանություններ գրում...

Հայտնի երգի բառերին համապատասխան վերը նշված նորաթուխ սփյուռքահայ նիկոլաֆիլ զանգվածն իրենց կուռքին՝ "Նիկոլ-արևին" հեռվից է նայում, գիտենալով՝ կայրի, եթե շատ մոտենան...

Հարգարժան նորաթուխ սփյուռքահայությունը լավ կլինի "Նիկոլ-արևին" գա ու սիրի Հայաստանում ու ըմբոշխնի այդ սիրո բոլոր դառը պտուղները՝ օրինականացված (պարգևավճարներ) և չօրինականացված կոռուպցիան, հովանավորչությունը, անարդարությունը, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու հետևանքները, իշխանավորների գյորմամիշաչտեսությունը, դիլետանտ կառավարման հետևանքները, ստախոսությունը, կեղծիքը որպես ճշմարտություն մատուցելը, նախկին օդիոզ և կոռումպացված գործիչների հետ սերտ համագործակցելը, յուրայինների անպատժելիությունը և այլն...

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում հայկական սփյուռք Նիկոլ Փաշինյան

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին