Քիչ առաջ Խոր Վիրապում ոստիկանները ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին բերման ենթարկեցին:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տապալողների» իրավական բեսպրեձելը շարունակվում է։ Խոր Վիրապից միայնակ ավտոերթ-ակցիա իրականացնելու մասին հայտարարած Նարեկ Մալյանին տասնյակ ոստիկանների ուժերով բռնեցին հենց Խոր Վիրապում՝ հնարավորություն չտալով անգամ սկսել ակցիան։
Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ադրբեջանացման գործընթաց։