Նիկոլ Փաշինյանը երեսպաշտության արքան է: Նիկոլի կոճակ սեղմողները լալահաչառ տեքստերով արձագանք են ակնկալում ՀԱՊԿ-ից: Այն ՀԱՊԿ-ից, որին գոռոզամտությամբ վարկաբեկեցին՝ գեներալ Յուրի Խաչատուրովի վրա գործ կարելով ու ՀԱՊԿ գլխախավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելով: Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ը վարկաբեկում էր արտասահմանյան գործակալական ցանցի պատվերով ու ծափողջյունների ներքո: Սոռոսական ոհմակի պասով էլ եղածը ներկայացնում էր որպես ինքնիշխանության դրսևորում: Ինքնիշխա՞ն եք պարոնայք երեսպաշտներ, բա ինչի՞ եք ընկել ՀԱՊԿ ոտքերը: Բա գնացեք ձեր սիրելի Սոռոսից արձագանք մուրացեք, ձեր անդրօվկիանոսյան տերերից արձագանք մուրացեք, ու՞մ եք ձայններդ կտրած սպասում: Ու մինչ Փաշինյանն իր մանկահասակ երեխային է ֆեյսբուքում գովազդում ու իր իսկ վարկաբեկած ՀԱՊԿ-ից արձագանք ակնկալում, գեներալ Խաչատուրով կրտսերը հայրենի հողն է պաշտպանում ու թշնամուն շան ծեծ տալիս: Այն գեներալ Խաչատուրովը, ում մասին Նիկոլն իր գործակալական ոհմակով տարիներ շարունակ վայրահաչել են, տարիներ շարունակ ցեխ են շպրտել հոր և որդու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը երեսպաշտության արքան է: Նիկոլի կոճակ սեղմողները լալահաչառ տեքստերով արձագանք են ակնկալում ՀԱՊԿ-ից
Կարդացեք նաև
- «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
- «Համարձակ ու հավակնոտ ծրագիր է». ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
- «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները