f

Անկախ

Բոլոր հրետակոծությունները լռեցվում են դիպուկահար կրակոցով. արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ. Տոնոյան


Երեկ՝ հուլիսի 12-ին, ժամը  12.30-ին մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, որտեղից անհասկանալի պատճառներով զինծառայողներ են դուրս գալիս եւ սկսում են շարժվել դեպի մեր դիրքը: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Դիրքը գտնվում է ՀՀ տարածքում, ՀՀ սահմանի վրա: Քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, նրանք վերադասին զեկուցելուց հետո ստանում են հրահանգ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ աշխարհագրական դիրքին չտիրապետելու պատճառով, կոչ են անում լքել տարածքը, որն իրականացվում է: Թողնելով ավտոմեքենան, ադրբեջանցի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը: Դրանից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետներով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրք, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով: Հակառակորդը կրելով կորուստներ՝ նահանջել է:

Մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է, որի դադարը եղել է գիշերը 3.30-ից մինչեւ 5.30: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, լռեցվում են դիպուկահար կրակոցով, որի արդյունքում հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ:

Մեր զինված ուժերի համապատասխան կորպուսը շարունակում է սահմանի պաշտպանությունը: Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է»,-ասաց նախարարը:

Փաշինյանի հարցին, թե գուցե ցանկացել են վերադարձնել ավտոմեքենան, դրա համար են նման գործողությունների դիմել, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ եթե նման մտադրություն ունենային, ինչ-որ ձեւով կապի դուրս կգային, բայց անմիջապես սկսվել է հրետակոծություն:

ՀՀ պաշտպանության նախարարություն Դավիթ Տոնոյան ՀՀ Կառավարություն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին