f

Անկախ

Ինչպես են վերահսկվում մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքները


Վերջին մեկուկես տարում մայրաքաղաքում շինարարության ծավալները նկատելի աճել են: 2019թ.-ին և 2020թ.-ի առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանը շուրջ 500 նոր շինթույլտվություն է տրամադրել

Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժն է, և քաղաքային իշխանությունն իր հերթին է խթանում ոլորտի զարգացմանը: Սրա մասին խոսում է վիճակագրությունը: Սակայն ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին:
«Կահավորում են այսպես. երեք ամրան զոդում են ու ինչ-որ ժապավեն են քաշում անհասկանալի, արևից վառված ու մի քսան անգամ օգտագործված, և գիտեն, թե կահավորել են իրենց շինարարությունը: Մենք, ճիշտ է, ողջունում ենք, խթանում ենք շինարարությունը, նպաստում ենք, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ իրենք այդ շինարարությունը ոնց ցանկանան, կարող են կազմակերպել»,- ընդգծում է քաղաքապետը:
Քաղաքապետ Մարությանի հանձնարարությամբ, ստուգայցերը շինհրապարակներ շարունակական բնույթ են կրում: Քաղաքաշինական գործունեության ոլորտում անցած վեց ամիսների ընթացքում իրավախախտման վերաբերյալ 189 արձանագրություն է կազմվել:
«Այդ արձանագրություններից 77-ը կազմվել է հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, 71-ը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և 41-ը՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից: Պարբերաբար քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմակերպվում են շրջայցեր, որի ընթացքում հայտնաբերվում են այն շինհրապարակները, որոնք պատշաճ կազմակերպված չեն, և այդ մասով կազմվում են արձանագրություններ. տուգանքի չափը 70.000-100.000 դրամ է»,- նշում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:
Շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններն ամրագրված են Երևանի ավագանու համապատասխան որոշման մեջ: Կառուցվող շինության մասին ցուցանակի առկայություն, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորում, սանիտարական վիճակի պահպանում, ինչպես նաև տարածքի սահմանազատում. սրանք են այն հիմնական պահանջները, որոնք պարտավոր են ապահովել կառուցապատողները:
Չնայած նախազգուշացումներին, դեռ կան կառուցապատողներ, որոնք խախտում են սահմանված նորմերը: Մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող ու կեղտոտ անվադողերով շինհրապարակներից դուրս եկող բեռնատարների:
«Շինհրապարակն ինքն իրենից առաջին հերթին ենթադրում է ամրություն և անվտանգություն: Ես կոչ եմ անում մեր կառուցապատողներին, որպեսզի առաջին հերթին մտածեն մեր քաղաքացիների առողջության, անվտանգության մասին, երկրորդը՝ մեր քաղաքի մաքրության, որը շատ կարևոր է»,- նշում է Արամ Գյուլզադյանը:
Շինարարական հրապարակի ժամանակավոր ցանկապատի համար Երևանի քաղաքապետարանն այսօր կառուցապատողներին նոր դիզայն է առաջարկում: Տպագրության համար համապատասխան ֆայլերը ցանկացողները կարող են անվճար ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքի քաղաքաշինություն բաժնից: Նոր պաստառի հեղինակը գրաֆիկ դիզայներ Սարգիս Անտոնյանն է, որն արձագանքել էր քաղաքապետարանի առաջարկին ու քաղաքին նվիրել այս կոնցեպտը:
«Ինձ համար շատ կարևոր էր ինչ-որ մի բան անել իմ քաղաքի համար: Քննադատելու շատ բան կա, բայց ավելի կարևոր է գործել կամ ինչ-որ բան անել, թող ուրիշները քո արածը քննադատեն: Դա նորմալ է, մեկին դուր կգա, մյուսին՝ ոչ»,- նկատում է գրաֆիկ դիզայներ Սարգիս Անտոնյանը:
Պաստառի վրա մայրաքաղաքում պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքեր են, յուրովի ոճավորված մի կտոր՝ երևանյան միջավայրից ու անցուդարձից:
«Իրականում ես փորձել եմ պատկերել ոչ թե հենց շենքերը բուն, ինչպես կան, այլ իրենց տպավորությունները, որոնք սուբյեկտիվ ինձ մոտ կան: Կարևոր է նաև վիզուալ կրիչների էսթետիկան, թե իրենք ոնց են ներկայացված: Այս մեկը քեզ ինչ-որ բան է ուզում ասել. ասում է ուշադրություն՝ այստեղ ինչ-որ բան է կատարվում: Դա մոտեցման տարբերություն է»,- նշում է Սարգիս Անտոնյանը:
Քաղաքի հանդեպ պատասխանատվություն ու հոգատարություն դրսևորելու տարբեր մոտեցումներ կան: Յուրաքանչյուր քաղաքացի, առանց կոշտ վարչարարության, ինքը կարող է իր մասնակցությունն ունենալ Երևանի զարգացման գործում:

Հայաստան Երևանի քաղաքապետարան

Այլ հոդվածներ հեղինակից

Վայ պարետ, պարետ... Պարետը բացում է փակագծերը
Փորձագետ. Թուրքերը կարող են Ամուլսարի բաժնետոմսերի մեծ փաթեթի տեր դառնալ
Ռուսաստանում  կորոնավիրուսի 5102 նոր դեպք  է  հայտնաբերվել
ԱԺ-ն ավարտեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը. LՀԿ առաջարկը չընդունվեց
ԼՀԿ-ն արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկ ներկայացրեց
ԲՀԿ-ն արտակարգ դրությունը երկարաձգելու հիմք չի տեսնում
Պարետատունը կանխատեսում է սեպտեմբերին կորոնավիրուսի օրական 100-ից պակաս դեպք
Ոստիկանությունն էլ տարբերակված մոտեցում է ցուցաբերել «Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակիցների ու Ամուլսարի պահապանների միջև. Նազելի Վարդանյան
Մարդիկ փող չունեն, արդեն փողոցում են քնում. քաղաքացին՝ Բագրատաշենում սպասողների մասին
ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀԱԷԿ գործադիր տնօրեն
Կասեցումներ՝ Սեւանի 8 հյուրանոցներում, ուժեղացված ստուգայցեր՝ մարզերում եւ Երեւանում
Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա ՀՏԶՀ
ՊՊԾ գնդի գործով սպանության մեջ մեղադրվողներից մեկին 21 տարվա ազատազրկում, մյուսին` ցմահ, Պավել Մանուկյանին` 9, իսկ Վարուժան Ավետիսյանին` 8.9 տարվա ազատազրկում. հրապարակվեց մեղադրական ճառը
Նպատակս ազգի մասին մտահոգված բոլոր մարդկանց համախմբելն է, որ երկիրը կործանման չտանեն․ նախկին բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է սկսել (տեսանյութ) 16:40 • 12.08.20
Բացահայտում է ՀամլետԴավթյանը
Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը
Աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 20 միլիոն դեպք
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի իշխանությունների դեմ
Աննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել. Մեդիա պաշտպան
Լոռու մարզում 2020թ. առաջին կիսամյակում շուրջ 150%-ով ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը
Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով
Հավաքների հետ կապված չկա քանակի և ժամային սահամանափակում․ Ավինյան
Քաղաքացին ցած է նետվել կամրջից
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 50.5 հա տարածքում բռնկված հրդեհները
ՊԵԿ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ
Ավելին
Ավելին