f

Անկախ

Ի՞նչ քաղաքական խնդիր էր հետապնդում Էրդողանը․ Սուրբ Սոֆիայի կարգավիճակը և քաղաքակիրթ աշխարհը


Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը գրում է.

Եվ այսպես, հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից տաճարը թանգարանի վերածելու որոշումը:

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը հիմնադրվել է հույն կայսր Հուստինիանոսի կողմից և բացվել 537 թվականին, համարվում էր այն ժամանակների քրիստոնեական ամենամեծ տաճարներից մեկը: Իսկ իր ճարտարապետական ոճով օրինակ էր ծառայում մյուս տաճարների կառուցման համար:

Այս տաճարն անգնահատելի հետք է թողել հույն ժողովրդի վրա: Ըստ լեգենդի՝ իշխան Վլադիմիրը, լսելով այս տաճարի մասին, որոշել է խաչակնքվել և քրիստոնեություն է բերել Ռուսաստան, ինչն էլ էապես փոխել է այդ երկրի զարգացման հետագա ճակատագիրը:

Հիշեցնենք, որ օսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիան և Կոնստանդնուպոլիսը նվաճելուց հետո սուլթան Մեհմեդ 2-րդը Սուրբ Սոֆիայի տաճարը վերափոխեց մզկիթի: Այդ որոշումը մեծ ցավ պատճառեց քրիստոնեական աշխարհին:

Դրանից հետո գրեթե բոլոր ռուսաց թագավորներն իրենց առջև խնդիր էին դնում «ազատել Սուրբ Սոֆիան մահմեդականներից» և այն վերադարձնել քրիստոնյաներին:

Ռուսաստանի կայսրության վերջին տարիներին գրեթե ողջ ռուսական վերնախավը տոգորված էր այդ գաղափարով: Դարդանելի նեղուցն ու Սուրբ Սոֆիայի ազատագրման հարցը դարձել էին այդ երկրի գրեթե թիվ մեկ ազգային գաղափարը:

Օսմանյան կայսրության փլուզումից հետո՝ 1934 թվականին, Աթաթուրքի որոշմամբ Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխվեց և այն վերածվեց թանգարանի: Նպատակները մի քանիսն էին: Նախ Աթաթուրքն այն ժամանակ պայքարում էր աշխարհիկ գաղափարների համար՝ մերժելով բոլոր տեսակի կրոնական մոլեռանդության ձևերը: Բացի այդ, Սուրբ Սոֆիայի հարցը կարծես ձգում էր բոլոր քրիստոնյաներին նվաճելու այն, և մզկիթը թանգարան դարձնելով՝ թուլացվում էր այդ ձգողական ուժը: Այն ժամանակ Աթաթուրքն ու իր շրջապատը ցանկացած կրոնական ազդեցիկ սիմվոլ դիտարկում էին իրենց համար որպես սպառնալիք, քանզի թուրքերի մեջ դեռ կար կարոտախտ Օսմանյան կայսրության անցյալին, ինչպես որ, օրինակ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդպիսի կարոտախտ կար ռուսական վերնախավի զգալի մասի մոտ:

Ինչո՞ւ Էրդողանն անսպասելիորեն որոշեց վերափոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը

Այս հարցն ունի մի քանի պատասխան:

Առաջին

Սուրբ Սոֆիան կրկին մզկիթի վերածելու գաղափարը միշտ էլ պահպանվել էր վերջին 100 տարիների ընթացքում: Պարզապես քեմալական քաղաքական վերնախավը թույլ չէր տալիս, որ հասարակ թուրքերի այդ երազանքն ի կատար ածվեր:

Էրդողանն իշխանության գալուց հետո ոչ մեկ անգամ չէ, որ արտահայտվել է այդ խնդրի մասին: Սակայն, իր կառավարման սկզբնական փուլում նա ռիսկ չէր անում այդ քայլը կատարել, քանզի նույնիսկ երկրի ներսում դեռ չուներ բավարար հենարան:

Երկրորդ

Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելով՝ Էրդողանն ուզում է իր դիրքերն ամրապնդել երկրի ներսում: Իսկ ներկա պահին այդ դիրքերն զգալիորեն թուլացել են:

Բերենք ընդամենը մի քանի փաստ: Վերջին 17 տարիների գրեթե բոլոր ընտրություններում Էրդողանի կուսակցությունն ուներ առավելություն իր հիմնական մրցակից Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից՝ մոտավորապես 15-25 տոկոսով: Ներկա պահին այդ տարբերությունը կրճատվել է մոտ 5 տոկոսի չափ: Իսկ դա վատ մեսիջ է Էրդողանի համար:

Կորոնավարակի տարածումն էլ իր հերթին լրացուցիչ բարդություններ է առաջացնում ներկայիս Թուրքիայի իշխանությունների համար:

Երրորդ

Էրդողանը շատ լավ հասկանում է, որ իր և Արևմուտքի հարաբերություններն այլևս չեն կարող բարելավվել: Իսկ Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ նա ունի արդեն վտանգավոր մրցակից՝ ի դեմս ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, որը մեծ աջակցություն ունի Արևմուտքի կողմից: Այս գործիչը 2019-ի մարտին հաղթանակ տարավ Էրդողանի թիմակից Բինալի Ելդըրիմի նկատմամբ:

Ընդորում, Էրդողանը քաջ գիտակցում էր, թե ինչ է նշանակում պարտվել Ստամբուլում: Ինքը՝ Էրդողանն, իր քաղաքական վերելքն սկսել էր հենց Ստամբուլի քաղաքապետ դառնալուց: Այն ժամանակ նա արդեն հայտարարում էր, որ «ով կհաղթի Ստամբուլում, նա կհաղթի նաև ողջ Թուրքիայում»:

Իր օրինակով նա ապացուցեց այդ թեզի ճշմարտացիությունը:

Եվ ահա 2019-ին Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում իր կուսակցության կողմից առաջարկում է երկրի վարչապետի թեկնածությունը, որպեսզի կարողանա հաղթել իր մրցակցին: Սակայն, նույնիսկ այդպիսի թեկնածուի պարագայում, նա պարտվում է այդ ընտրություններում: Տարբեր պատրվակներ բերելով՝ չեղարկում է այդ ընտրությունների արդյունքները՝ հույս ունենալով, որ նոր ընտրություններում կկարողանա մոբիլիզացնել իր թիմին հաղթանակի համար: Սակայն երկրորդ անգամ՝ նույն թվականի հունիսին, Էրդողանի թեկնածուն կրկին պարտվում է: Եվ այս պարտությունն իրեն հուշում է, որ իր գործերը լավ չեն, որ թուրք հասարակությունն արդեն հոգնել է իրենից:

Եվ ահա, այս իրավիճակը կոտրելու համար նա որոշում է գնալ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխմանը:

Այս քայլով Էրդողանը հույս ունի նոր շունչ տալ իր կողմնակիցներին՝ թուլացնելով քեմալականներին և գոնե այս հոգեբանական դաշտում հաղթանակ արձանագրելով: Ու թեև հաջորդ ընտրությունները 2023-ին են լինելու, Էրդողանը հույս ունի, որ այս տարիների ընթացքում նա կկարողանա վերջնականապես «կոտրել» քեմալականներին:

Չորրորդ

Այս քայլով Էրդողանը նպատակ ունի վերականգնել իր ազդեցությունը Միջին Արևելքի մահմեդականների վրա: Եթե սրա համար նա քննադատության է ենթարկվելու քրիստոնեական աշխարհի կողմից, ապա հասկանալի է, որ լրացուցիչ աջակցություն է ստանալու մահմեդական աշխարհից:

Օրինակ, Սիրիայում Ասադի կողմնակիցների և նրա հակառակորդների պայքարի մեջ առաջանում է լրացուցիչ կոմպոնենտ: Ուղղափառ Ռուսաստանն աջակցում է Ասադին, իսկ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածած Էրդողանն աջակցում է Ասադի հակառակորդներին: Հասկանալի է, որ այս հոգեբանական պայքարում Էրդողանը դիրքային առավելություն է ձեռք բերում:

Նույնը Լիբիայում: Այստեղ Թուրքիան աջակցում է Սարաջի կառավարությանը, իսկ Ռուսաստանն ու Ֆրանսիան աջակցում են մարշալ Խաֆթարի ուժերին: Այս պայքարի համար նույնպես քրիստոնյաների ու մահմեդականների վեճն Սուրբ Սոֆիայի շուրջ լրացուցիչ դիվիդենտներ է բերելու այդ երկրի թուրքամետ ուժերին:

Այսպիսով, Էրդողանն այս որոշումը կայացնելիս մի քանի խնդիր էր հետապնդում:

Միաժամանակ, Էրդողանը համոզված է, որ իր այս որոշումը լուրջ դիմադրության չի արժանանա հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից:

Թրամփի համար Էրդողանը կարևոր գործընկեր է և նա հաստատ լուրջ և ազդեցիկ քայլերի չի դիմի Թուրքիայի դեմ, մանավանդ, որ Թրամփն ու Էրդողանն այսօր ունեն ընդհանուր թշնամիներ՝ ի դեմս գլոբալիստների, որոնք երազում են իշխանազրկել և՛ Թրամփին, և՛ Էրդողանին:

Պուտինի համար նույնպես Էրդողանն այսօր գերադասելի է ցանկացած քեմալական գործչից: Հակառակ դեպքում Ռուսաստանը, Արևմուտքի կողմից աջակցվող քեմալական ղեկավարի պարագայում, կարող է ստանալ հակամարտության նոր ճակատ արդեն իր հարավային դարպասներում: Թեև Պուտինի համար անչափ դժվար է զսպել ռուսական հասարակության կրոնական հատվածի էմոցիաները: Մանավանդ, որ ինչպես Էրդողանն է փորձում իր հասարակության կրոնական հատվածին սիրաշահել, այնպես էլ Պուտինն է ուզում, որ իր երկրի հանրության հավատացյալ մասը չհիասթափվի Պուտինից:

Եվրոպացիները պատրաստ չեն Էրդողանի հետ մեծ կոնֆլիկտի մեջ մտնել, քանզի գիտակցում են, որ այդ դեպքում Թուրքիան եվրոպացիների վրա «բաց կթողնի» իր տարածքում տեղակայված բոլոր փախստականներին: Այս ամենը հաշվի առնելով՝ հավանաբար, եվրոպացիների զայրույթն առավելապես ձևական բնույթով կսահմանափակվի:

Գլոբալիստները նույնպես Սուրբ Սոֆիայի պատճառով Էրդողանի հետ սուր կոնֆլիկտի մեջ չեն մտնի, քանզի այդ քայլով կվարկաբեկվի Թուրքիայում նրանց այսօրվա թեկնածուն՝ Էքրեմ Իմամօղլուն, որի հետ մեծ հույսեր են կապվում:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Էրդողանն իր այս որոշումով կստանա իր կողմից սպասված քաղաքական դիվիդենտները՝ առանց քիչ թե շատ կորուստների:

Աղբյուրը՝ politeconomy.org

Երվանդ Բոզոյան

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին