Kp.ru պորտալի փոխանցմամբ՝ ՌԴ պայմանագրային հետազոտությունների ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Կրյուչկովը հայտարարել է, թե ինչպես խուսափել COVID-19-ով վարակվելուց։ Գրում է Gazeta.ru-ն։
Դրա համար պետք է ուժեղ բնածին իմունիտետ ունենալ: Հենց դա կկանգնեցնի վարակը նախնական փուլում և թույլ չի տա հետագայում այն օրգանիզմ ներթափանցի: Այս դեպքում անձը նախապես չի վարակվի:
Եթե մարդը վարակվել է, բայց լավ իմունիտետ ունի, ապա օրգանիզմը օպերատիվորեն կհաղթահարի COVID-19- ը և բավարար քանակությամբ հակամարմիններ կստեղծի:
Վերջին տարբերակի համաձայն՝ կարելի է հեշտությամբ հաղթահարել COVID-19 –ը՝ լավ իմունիտետ ունենալով, եթե թրոմբոզի հակվածություն չկա: Այդ դեպքում հիվանդությունը ասիմպտոմատիկ կընթանա: