Times of India թերթի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Ռաջաստան նահանգում նորածին աղջիկ երեխան, որին բժիշկները սխալմամբ մահացած են համարել, լաց է եղել սեփական հուղարկավորության արարողության ժամանակ։ Գրում է Gazeta.ru-ն։
Հրապարակման համաձայն, աղջկան ծննդաբերությունից անմիջապես հետո մահացած են համարել։ Բուժքույրը երեխային պոլիէթիլենային տոպրակի մեջ է փաթաթել և մորը տվել:
Հուղարկավորությանը նախապատրաստվելու ժամանակ աղջիկը հանկարծ բացել է աչքերը և սկսել լաց լինել: Երեխայի հարազատները անմիջապես շտապօգնություն են կանչել, բայց այն ավելի քան մեկուկես ժամ ուշացել է: Երեխան մահացել է նախքան բժիշկների ժամանումը:
Մահացածի ընտանիքի անդամները բժիշկներին անփութության մեջ են մեղադրել, սակայն հիվանդանոցի աշխատակազմը հերքել է այդ մեղադրանքը, քանի որ ծնողները երեխային տարել են հաստատությունից՝ առանց մահվան պաշտոնական հաստատման: