f

Անկախ

Գուցե նաեւ անհրաժեշտություն առաջանա դիմել պատժիչ գործողությունների. «Իմ քայլը»


Ադրբեջանական արկածախնդրությանը հետեւել է  մեր զինված ուժերի համարժեք  եւ  բավարար պատասխանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին  լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի»-ի  պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ խոսելով  Տավուշի մարզում հակառակորդի  ներթափանցման փորձի եւ սահմանում առկա լարվածության մասին:

«Հայաստանի Հանրապետության սահմանները եղել են, կան ու կլինեն անառիկ»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե ինչով կարող է պայմանավորված լինել այս լարվածությունը, քանի որ այս անգամ սադրանքը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի հանրապետության սահմաններին եղավ,  Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց, որ նման գործողությունները ՀՀ սահմանների նկատմամբ առաջին անգամը չեն:

Իսկ ինչով պայմանավորված լինելը պատգամավորը հստակ նշել չկարողացավ. «Կարող եմ ենթադրություններ անել, որ սա հնարավոր  է կապված լինի Ադրբեջանի ներքին քաղաքական  իրավիճակի հետ, ռազմաքաղաքական ղեկավարությունը, սեփական դիրքերը քաղաքական արենայում թուլացած համարելով եւ  փորձելով  վերականգնել կամ ինչ-որ կերպ ամրացնել իր դիրքերը, ստեղծում է այսպիսի դրվագներ, որպեսզի  ներքին լսարանին ցույց տա, որ իր  երկիրը գտնվում է ինչ-որ  սթրեսային իրավիճակում եւ նրան  անհրաժեշտ են  համախմբումներ: Դա մեզ, ըստ էության, չի հետաքրքրում, մեր խնդիրն է անառիկ պահել հայկական սահմանները, իսկ մեր զինված ուժերը դա  իրականացնում են»:

Անդրադառնալով տվյալ խնդրի ներքաղաքական գործոնին պատգամավորը նշեց,  որ ինքը տպավորություն ունի, որ  որոշ մարդիկ լավ իրազեկված չեն, որ  Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ցանկացած մեծ ռազմական գործողություն ստանալու   է համարժեք հակահարված եւ ռազմական գործողությունների դադարեցման օրվա եւ տեղանքի վերաբերյալ որոշումները այսուհետեւ կայացվելու են  մայրաքաղաք Երեւանում ժողովրդի վստահության քվեն  ստացած քաղաքական իշխանության կողմից:

«Վստահ եմ, որ մեր արտաքին  հարաբերություններով  զբաղվող գործընկերները բոլորը կատարում  են իրենց գործը եւ այդ ուղղությամբ իրենց աշխատանքն անպայման արդյունք կտա, բայց այնուամենայնիվ, ես, որպես Հայաստանի Ազգային ժողովի  պատգամավոր,  շեշտադրումը կատարում եմ մեր գործողություններին՝ ինչ պետք է անենք մենք եւ այդ գործողություններում տարընկալումներ չպետք է լինեն: ՀՀ-ն սուվերեն երկիր է, եւ իր սահմանները պաշտպանելու համար կարող է եւ գուցե նաեւ անհրաժեշտություն առաջանա դիմել  պատժիչ գործողությունների»,- հավելեց պատգամավորը:

Հայաստան Տիգրան Ուլիխանյան

Այլ հոդվածներ հեղինակից

Վագոն-տնակները գտնվում են «Լիդիան Արմենիայի» օրինական տարածքում
«Ժողովուրդ». Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է
Արիանային կորցնելն ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել եմ, այժմ ես ունեմ մարդ իմ կյանքում, որն ինձ ստիպում է, որ կրկին ցանկանամ ապրել. Լևոն Արոնյանը` ընկերուհու մասին (լուսանկարներ),Թերթ.ամ
«Ժողովուրդ». Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ «սահմանային սելֆիներն» արգելվել են, այս անգամ պաշտոնյաներին թույլ չեն տվել սահման գնալ
Պլանային գազանջատում Արարատի մարզի Գեղանիստ գյուղում
«Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն է ստուգում
«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով իրականացնել վարչապետի հանձնարարականը` նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5267 դեպք
ԱՄՆ-ի գլխավոր   վարակաբանը սպառնալիքների  պատճառով պաշտպանության  կարիք  ունի
Դանիացի լրագրողը`  ԱՄՆ պատմության մեջ սպասվող ամենավատ ճգնաժամի մասին
Բիլ Գեյթսը «կորոնավիրուսից   ավելի վատ  աղետ»  է  կանխատեսել
ԱՀԿ ղեկավարը կոչով է հանդես  եկել
Ֆրանսիայում զինված տղամարդը պատանդներ է վերցրել բանկում
Կորոնավիրուսի դեմ  վեց  պատվաստանյութեր  կլինիկական փորձարկումներ  են անցնում․ ԱՀԿ
Դանակահարություն Քասախ գյուղում․ մեկ անձ ձերբակալվել է
Ապազգայինները համակարգված աշխատում են՝ լծված պետականաքանդ գործին...
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել
Փաշինյանը՝ տուգանքներ և խոստումներ, Գախարիան՝ սոցիալ-տնտեսական մեծ ծրագրեր
Լուկաշենկոն  հայտարարել է  Պուտինի հետ հարաբերություններում  լարվածության  մասին
Քեզ սպորտը հետաքրքրում ա էնքան, ինչքան ինձ՝ Նապոլեոն Բոնապարտի մորքուրի նշանդրեքը...
ՃՈ ուժեղացված ծառայություն Էջմիածնում և Արմավիրում․ 24 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք
Խոշոր հրդեհ Արին Բերդի փողոցում
Առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով․ Աննա Հակոբյան
Կարծում եմ՝ վաղը «Լիդիան» ընկերության եւ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն. Ջերմուկի քաղաքապետ
Ոստիկաններին դարձրել ես ժողովրդի թշնամին, մինչև ու՞ր. Գևորգ Պետրոսյանը` Փաշինյանին
Ավելին
Ավելին