f

Անկախ

Մեղադրական դատավճիռ՝ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար


ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է քաղաքացիներին ոստիկանության եւ այլ մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի եւ բռնությունների ենթարկելու բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու եւ նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությանը:

 Դրա հերթական վկայությունն է ՃՈ աշխատակցի կողմից իր աշխատասենյակում պաշտոնեական լիազորություններն անցնելով քաղաքացու նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ գործով դատարանի կողմից մեղադրական դատավճռի կայացումը: 

Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված եւ ՀՀ գլխավոր դատախազություն միջոցով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել էր, որ  ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի դասակի հրամանատար Ն. Ա.-ն 2018թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, իր աշխատասենյակում ընդունել է Կապան քաղաքի մի բնակչի, ով պարզաբանումներ է պահանջել նույն օրը ՃՈ տեսուչներից մեկի կողմից իր  վարած ավտոմեքենան կանգնեցնելու կապակցությամբ: Քաղաքացու եւ Ն.Ա.-ի խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ վերջինս քաղաքացուն գցել է գետնին եւ ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցավոր արարք կատարելու համար 2018թ. դեկտեմբերի 18-ին Ն. Ա.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: 

2019թ. փետրվարի 5-ին, մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործն ուղարկել է  ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

2020թ. հունիսի 30-ին դատարանն ամբաստանյալ Ն. Ա.-ին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի ժամկետով եւ նույն որոշմամբ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ դատարանն ամբասանյալին ազատել է հիմնական՝ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը կրելուց:

 Միաժամանակ, դատարանը, որպես լրացուցիչ պատիժ նրան 1 տարի ժամկետով զրկել է ՀՀ ոստիկանությունում պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Բացի վերոնշյալը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ անձանց բողոքների եւ պնդումների մասին քննություններն օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ եւ արդյունավետ կատարելու, դրանց պատշաճ արագությունն ապահովելու նպատակով այդ բողոքներն ու պնդումներն անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում, ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը քննարկելու համար։

Հայաստան Գլխավոր դատախազություն

Այլ հոդվածներ հեղինակից

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուրկինա Ֆասոյի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամի Աունին
Վաղը Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներում կդադարեցվի ջրամատակարարումը
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է հացահատիկի պահեստը
Պետական սահմանին անցման կետերում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը փոփոխվել է
Հայաստանի կորսված ամառը. անբանների Կառավարությունը տապալեց թե´ կրթական գործընթացը, թե´ մշակութային կյանքը. Գեղամ Նազարյան
Իշխանությունը պետք է օպերատիվ լուծումներ ձեռնարկի Բեյրութի մեր հայրենակիցներին հայրենիք տեղափոխելու համար. Միքայել Մելքումյան
Եթե մեր ձայնը չի հասնում քաղաքակիրթ բողոքի ակցիաների միջոցով, ապա մեք կդիմենք այլ քայլերի․ Նորամարգի դպրոցի ուսուցիչները բողոքում են
Ռուսաստանը ԱԻՆ-ի հինգ օդանավ է ուղարկում Բեյրութ
Սուրբ Գր. Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը վերադարձվել է համայնքին
Էջմիածնում մեկնարկել են Սպանդարյան և Կամո փողոցների հիմնանորոգման աշխատանքները․ քաղաքապետ
Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ
Կազմվեց արձանագրություն՝ մի շարք խախտումներով. M Group ընկերության փաստաբան
Որն է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակը և ինչ խնդիրներ է լուծում՝ անդրադարձ ծրագրի մեկնարկին
ԱՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Բրիտանահայ գործարար Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին
Ռուսաստանը հանել Է օտարերկրացիների անայցագիր ռեժիմը գործուղումների համար
Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը
ՃՏՊ-ի հետևանքով 23-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է
Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.3 հա տարածքում բռնկված հրդեհները
Ոստիկանության աշխատողները մտել ու պահանջել են, որ դարակներում գտնվող հաշվապահական փաստաթղթերը դրվեն սեղաններին. ի՞նչ է կատարվում M Group ընկերությունում
Բեյրութում պայթյունի վնասը գնահատվում է 3-5 մլրդ դոլար
«Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները»․ պատմաբան
Պետք է hամակարգված ընդդիմադիր շարժում ձևավորել. Արա Հակոբյան․ 168.am
Ավելին
Ավելին