f

Անկախ

Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում


ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ Գորիս քաղաքում գտնվող 7530քմ․ մակերեսով ոչ բնակելի տարածքի վարձակալության վերաբերյալ կատարված վերահսկողության մասին փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկատվություն է պահանջվել ու ստացվել նաեւ ՀՀ Կադաստրի եւ ՀՀ պետական գույքի կոմիտեներից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանից:

Արդյունքում պարզվել է, որն 2007թ․ հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրով ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը N ՍՊԸ-ին վարձակալության է հանձնել Գորիս քաղաքի Անտառամերձ հասցեում գտնվող 7530 քմ․ մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ 300․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով եւ 2008թ․ հունվարի 1-ից մինչեւ 2008թ․ դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով: Նաեւ վարձակալի համար սահմանվել է առանց վարձատուի գրավոր համաձայնության գրավի, ենթավարձակալության պայմանագրեր չկնքելու եւ գործարքների մեջ չմտնելու պարտականություն։

Պարզվել է, սակայն, որ վարձակալ ՍՊԸ-ն 2007թ․ նոյեմբերի 16-ին կապի հայաստանյան օպերատոր ընկերության հետ կնքել է նշված հասցեում գտնվող 100 քմ․ մակերեսով ազատ հողատարածքը 50․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով եւ մինչեւ 2027թ. նոյեմբերի 16-ը գործողության ժամկետով ենթավարձակալության պայմանագիր՝ այնտեղ բջջային կայանի տեղակայման եւ շահագործման նպատակով:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 656-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շենքի կամ շինության վարձակալության ժամկետով վարձակալին է անցնում հողամասի միայն այն մասի օգտագործման իրավունքը, որն զբաղեցված է շենքով կամ շինությամբ եւ անհրաժեշտ է դրա օգտագործման համար: Այսինքն տվյալ դեպքում վարձակալ ընկերությունը շինության չզբաղեցված պետական սեփականության հողամասը ենթավարձակալության հանձնելու պայմանագիր է կնքել՝ չունենալով դրա իրավունքը։

Ընդ որում, ենթավարձակալության համար սահմանվել է վարձակալության պայմանագրի ուժի մեջ մտնելուց ավելի վաղ, իսկ գործողության համար ավելի երկար ժամկետ: Մասնավորապես, ենթավարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մտել Վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց՝ 2008թ․ հունվարի 1-ից 20 օր առաջ, իսկ ենթավարձակալությամբ սահմանված գործողության ժամկետը (մինչեւ 16․11․2027թ․) գրեթե 19 տարով գերազանցել է Վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը։ Սա այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել վարձակալության պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով։ 

Փաստորեն, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարութան, վերջինիս իրավահաջորդներ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարութան պաշտոնատար անձանց կողմից 2007թ․ մինչ օրս իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները որպես վարձատու չկատարելու արդյունքում պետության համար առաջացել են ծանր հետեւանքներ, իսկ ընկերության ծառայողները 2007թ․ մինչ օրս խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ապօրինի կերպով շուրջ 12 տարի տիրապետել եւ օգտագործել են պետության սեփականություն հանդիսացող հողամասը եւ դրա դիմաց ստացել շուրջ 7,200,000 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով նույնքան դրամի առանձնասպես խոշոր չափի վնաս։

Բացի այդ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձինք անտեսել են, որ ընկերությունը վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը գերազանցող եւ դրա առարկայի ծավալից դուրս գտնվող գույքի նկատմամբ  ենթավարձակալության պայմանագիր կնքելու իրավասություն չի ունեցել եւ նման գործարքից բխող իրավունքների պետական գրանցումը մերժելու փոխարեն գրանցել են ենթավարձակալության պայմանագրից բխող իրավունքները։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ ընկերության ծառայողների կողմից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով պետությանն առանձնասպես խոշոր չափի վնաս պատճառելու առերեւույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Գլխավոր դատախազություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին