Anchorage Daily News պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ալյասկա նահանգի Բեթել քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել, միջադեպի հետևանքով 5 մարդ է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշվել է, Yute Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Բեթել քաղաքից Կիպնուկ բնակավայր էր ուղևորվել:
Ինքնաթիռում օդաչուն և չորս ուղևոր են գտնվել:
Ինքնաթիռը հայտնաբերվել է Թունթութուլիակից 19 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: