Հակառակորդն այս պահին կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ։ 168.am-ի հետ զրույցում համայնքապետ Հարություն Մանուչարյանն ասել է, որ մոտավորապես 30 րոպե առաջ հակառակորդը 3 արկ է բաց թողել քաղաքի վրա, սակայն որևէ վնաս քաղաքը չի կրել, մարդկային կորուստ ևս չկա։Նշենք, որ քիչ առաջ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց,
որ հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան»,- գրել է նա։