f

Անկախ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը «Հայկական Կարիտասի» հետ աջակցում է Հայաստանում անապահով ընտանիքներին պարենային օգնությամբ


ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) պարենային ապրանքներ է տրամադրել «Հայկական Կարիտաս»-ին Քովիդ-19 համավարակի պայմաններում։ Երկու գործակալությունները պարենային աջակցություն տրամադրել են Տաշիր, Գավառ և Վանաձոր քաղաքների «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնների, ինչպես նաև բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների «Էմիլի Արեգակ» կենտրոնի անապահով շահառուներին։

Գյումրիում և Վանաձորում ավելի քան 360 շահառուներ օգտվել են ՊՀԾ-ի հավելյալ պարենային մթերքներից, որոնք բաշխվել են Կարիտասի սննդի զամբյուղների հետ միասին, որոնք Կարիտասը պարբերաբար տրամադրում է Հայաստանի առավել խոցելի ընտանիքներին` ապահովելով նրանց պարենային անվտանգությունն ու կենսապահովումը։  Նման համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում ավելի համապարփակ արձագանքել Քովիդ-19 համավարակին։ ՊՀԾ-ն ոգեշնչված է «Հայկական Կարիտաս»-ի հետ մշակված արժեքավոր գործընկերությամբ, որը հնարավորություն կտա պարենային աջակցություն տրամադրել անապահով ընտանիքների՝ որպես կյանքեր փրկող և կյանքեր վերափոխող հիմնական աջակցություն այս աննախադեպ ժամանակաշրջանում:

Համաճարակի զարգացումն առողջական ճգնաժամից սոցիալ-տնտեսական ճգնաժամի ենթադրում է այն մարդկանց թվի աճ, ովքեր Քովիդ-19-ի հետևանքով կմղվեն պարենային անապահովության։ Հետևաբար պարենային աջակցությունը Հայաստանի տարբեր մարզերում կենսական նշանակություն ունի, որը նաև կօգնի առավել խոցելի խմբերի սոցիալական ապահովման աջակցությանն ուղղված  Հայաստանի կառավարությանջանքերին։

Ճգնաժամի ողջ ընթացքում, Հայաստանում և ամբողջ աշխարհում ՊՀԾ-ն շարունակում է աջակցել անհատների պարենային անվտանգությանը լրացուցիչ ռեսուրսների մոբիլիզացմամբ՝ ապավինելով փոխադրումների և մատակարարման ցանցում իր փորձառության վրա, ինչպես նաև նոր գործընկերների հայտնաբերմամբ և խրախուսելով նրանց «միասնական դառնալ» միահամուռ ուժերով պայքարելու համաճարակի դեմ:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին