f

Անկախ

Բոլորովին այլ, մի ուրիշ ինքնազգացողություն է, երբ դու խաղում ես բաց երկնքի տակ. Մարիաննա Մխիթարյան


Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններում: Պարետի հատուկ թույլտվությունից հետո, դերասանները հնարավորություն ստացան ներկայանալ փորձերին 2-3 հոգանոց կազմով: Փորձերն անց են կացվում ինչպես օնլայն հարթակում, այնպես էլ` օֆլյան, թատրոնի բացօթյա տարածքներում՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, դիմակ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Այս պահին թատրոնում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար:

Համավարակի պայմաններում կանցկացվի նաև «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը: Փառատոնն այս տարի  նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին:

«Անկախ»-ի զրուցակիցն է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

-Աշխարհում տիրող համավարակը  բացեց  համաշխարհային  թատրոնների  վարագույրները առցանց  տիրույթում: Տիրող արտակարգ  դրությամբ  պայմանավորված՝ հայաստանյան մշակութային  կենտրոնները ևս  իրենց գործունեությունը  ծավալում  են  առցանց համակարգում:  Հետաքրքիր  է  ինչպե՞ս անցկացրեցիք  համաճարակի  այս մի քանի ամիսը Ստանիսլավսկու  անվան  ռուսական  դրամատիկական  թատրոնում:

-Ինչպես բոլոր թատրոնները, Ստանիսլավսկու  անվան  դրամատիկական  թատրոնը ևս առցանց  ցուցադրեց  իր  արխիվային ներկայացումները, նաև մի քանի հաղորդումներ։ Բացի այդ  հատուկ առցանց տիրույթի համար Ֆ. Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» պիեսի հիման վրա տեսաներկայացում պատրաստեցինք։  Նաև  մեզ մոտ արդեն փորձեր են արվում չորս ներկայացնումների վրա, որում ընդգրկված են մեր թատերախմբի  70-80 տոկոսը։ Եվ հենց որ թույլ տան ներկայացումներ խաղալ, մենք միանգամից կունենանք պրեմիերաներ ՝  իրար հետևից  չորս  ներկայացում։

- Ի՞նչ վնասներ հասցրեց  COVID 19-ը  թատրոնին: Թատրոնն այսօր ունի՞ ֆինանսական խնդիրներ:

-Բնականաբար, ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ մենք ունենք ֆինանսական խնդիրներ։ Փառք Աստծո, մենք  առայժմ ստանում ենք մեր աշխատավարձերը, սակայն ներկայացումները ստեղծվում են արտաբյուջետային ֆինանսավորումներից, տոմսերի վաճաքից ստացված գումարներով, որը հիմա չկաԻհարկե, հնարավոր չէր, որ ամբողջ աշխարհը ֆինանսական ճգնաժամի մեջ լինի, մենք  չլինենք. դա անհնար է։

-Ի՞նչ  առաջնահերթ  խնդիրներ կան թատրոնի համար, որոնք  հրատապ  լուծում  են պահանջում:

-Որպեսզի  մենք  կարողանանք  աշխատել և ցուցադրել մեր ներկայացումները. դա մեր առաջնային խնդիրն է։ Իհարկե, ունենք նաև տեխնիկական խնդիրներ, որոնք հուսով եմ, լուծում  կստանան։  Հիմա ամեն ինչ  բարդացել է  ճգնաժամի պատճառով, բայց  հույսեր  կան, որ այդ  հարցերը  որոշ  չափով  իրենց  լուծումը  կստանան։

- Արդեն  հայտնի է, որ «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական  փառատոնըորն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի  85-ամյակին, կկայանա  օգոստոսի 1-10-ըՀամաճարակի  այս  պայմաններում  ինչպե՞ս  եք  պատրաստվում   այն   անցկացնել:  

-Մենք  դիմեցինք  պարետատուն, որպեսզի մեզ թույլ տան խաղալ բացօթյա տարածքներում, և  բնականաբար, խոսքը  չի գնում մեծ կուտակումների մասին։    Բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝  խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր  կանոնները:   Բացումը նախատեսված է օգոստոսի 1-ին՝ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացմամբՓառատոնի բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ  հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվԱյսինքն  դերասանը կխաղա հանդիսատեսի համար, կլինի այդ կենդանի շփումը հանդիսատեսի հետ։ Միևնույն  ժամանակ այն մարդիկ, ովքեր չեն կարողանա դիտել ներկայացումը կենդանի կատարմամբ՝  կդիտեն  այն  օնլայն  տիրույթում։

 -Փառատոնի շրջանակում ինչպիսի՞ ներկայացումներ  կցուցադրվեն, կլինե՞ն դեբյուտային  ներկայացումներ:

-Այո, կլինի երկու դեբյուտային ներկայացում։ Ընդհանուր առմամբ միջոցառումը  շատ  բազմազան  կլինի։ Ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի, ցավոք սրտի, արտերկրից դերասաններ փառատոնը  չի  հյուրընկալի, հասկանալի պատճառներով: Միջազգային ծրագիրը  կլինի միայն առցանց. մենք  սակավաթիվ հանդիսատեսով կհավաքվենք և էկրանի վրա կդիտենք ծրագիրը։ 

Մեր հայկական ծրագիրը ևս շատ խիտ, հագեցած կլինի։ Փառատոնի շրջանակում կցուցադրվի  20  մոնոներկայացում, որից մեկը՝ մանկական՝ «Տիեզերքը մեր տունն է»՝  Դավիթ Եղիազարյանի կատարմամբ: Կլինի և դեբյուտային ծրագիր, և ընթերցումներ. Հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած իր հեղինակած «Կովիդ  քրոնիկոն» ։ Ունենք նաև մարզային ծրագիր. «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝  ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանիվաստակավոր արտիստ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ: Այստեղ վաստակավոր դերասան Հակոբ Ազիզյանը իր ներկայացումը կխաղա դահլիճում, մեն մենակ . դահլիճում կլինեն պարոն Ազիզյանը և օպերատորը։ Այդ ժամանակ մենք կնստենք բակում և էկրանի վրա կդիտենք այդ ներկայացումը։ Այնպես որ շատ ճկուն կլինի փառատոնը և պատրաստ ցանկացած տարբերակների։

-Ձեր կարծիքով այսօրվա հանդիսատեսին ի՞նչ տեսակ ներկայացումներ են հետաքրքրում: Դասական գործերի մոդեռն  մեկնաբանություններն  այսօր  պահանջվա՞ծ  են:

-Ես կարծում եմ, որ մենք մեր հանդիսատեսի համար միշտ կազմում ենք մի այնպիսի խաղացանկ,  որ  ցանկացած  հանդիսատես կարողանա գտնել  գոնե մի ներկայացում, որը կհավանի, կսիրի և կհիշի  մինչև  հաջորդ «Արմմոնո»: Դա և Էքսպերիմենտալ ներկայացումներ կլինեն, և դասական, և  մանկական։ Նաև այս բացօթյա տիրույթում խաղալը շատ թե քիչ  Էքսպերիմենտ  է, որովհետև դերասանների համար մի բան է, երբ բեմում ենև  բոլորովին այլուրիշ  ինքնազգացողություն է, երբ  դու  խաղում ես բաց երկնքի տակ։ Դա փոխում է նաև քո հոգեվիճակըամեն  ինչ  փոխվում է քեզ  համար։

 Թատրոնում վերսկսվե՞լ  են  փորձերըԱռաջիկայում  ի՞նչ  ներկայացումներ  են սպասվում:

-Երբ որ մենք խաղալու համապատասխան թույլտվություն  կստանանք, միանգամից կունենանք պրեմիերաներ։  Հրավիրված բեմադրիչ Գոռ Մարգարյանը շարունակում է աշխատել  լեհ  երիտասարդ  դրամատուրգ  Է Հովանեցի «Գարդենիա» ներկայացման վրա: Ներկայացման  մեջ ընդգրկված են չորս դերասաններ (ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանն ու Ելենա Վարդանյանը  և 2 նորավարտ դերասանուհիներ ՝ Աննա Մանուչարյանը և Հայարփի Զուռնաչյանը)։ Ինձ թվում է, որ շատ հետաքրքիր, օրիգինալ, հոգեբանական և նաև  Էքսպերիմենտալ  ներկայացում կդիտի մեր հանդիսատեսը։ 

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը: Բացի այդ, ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իռա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը: Ի. Հարությունյանը՝ Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը», իսկ Մ. Խաչատրյանը՝ Ս Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների վրա:

 Եվ այսպես շարունակ, մեկը մյուսի հետևից մենք կունենանք չորս առաջնախաղ

Հարցազրույցը՝ Թամարա Թորոսյանի

Հայաստան Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն Մարիաննա Մխիթարյան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am
Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ
Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
Չինաստանում վիրուս  է տարածվում,  որը կարող է մահվան հանգեցնել 
Լիբանանի վարչապետը՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառի մասին
Հարավային Կորեայում  հորդառատ  անձրևների և սողանքների հետևանքով 26 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում  մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 58 հազար դեպք է հայտնաբերվել
  Բեյրութում  անկարգությունների  ընթացքում  տուժածների թիվը  130-ի  է հասել
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել 
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
. Ում մտքով կանցներ, որ տասնամեակներ անց, կհորինվի ,,ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ,, փքուն մի անանուն ՊԱՇՏՈՆ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը
Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...
«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ
Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է
Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
Ավելին
Ավելին