f

Անկախ

Հայերենով մաթեմատիկա կամ ֆիզիկա սովորելը չի նշանակում նաև հայերեն սովորել․ մանկավարժ


Մինչև չափորոշչի մշակումը նախ անհրաժեշտ էր «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ իրականացնել, կարծում է հոգեբան-մանկավարժ, դասախոս Արմինե Դավթյանը՝ խոսելով հանրային քննարկման փուլում գտնվող Հանրակրթության պետական չափորոշչի մասին։

«Եթե հիերարխիկ կարգով նայենք, նախ օրենքով սահմանվում են կրթության հիմնական հասկացությունները, նպատակը, խնդիրները, ապա նոր դրանց համապատասխան մշակվում են չափորոշիչներ»,- ասում է նա։ Դավթյանը շեշտում է, որ, օրինակ՝ օրենքում սահմանված չէ «կարողունակություն» հասկացությունը, բայց եզրույթը կիրառվում է չափորոշչում, ըստ որի նաև սահմանում է, որ անցում ենք կատարելու կարողունակությունների վրա հիմնված կրթության։

«Հին, այսինքն ներկայիս գործող  չափորոշիչն ինձ ավելի է դուր գալիս, այն ավելի բազմակողմանի է ներկայացնում կրթության տարբեր ոլորտների հիմնախնդիրները, բովանդակային առումով ներառում է գրեթե բոլոր այն կարողունակությունների նկարագրերը, որոնք  տրված են նոր չափորոշչում, ուղղակի ոչ այդ անվան տակ»,- ասում է Դավթյանը։

Մասնագետը նաև խնդիր է տեսնում առարկայացանկի փոխարեն բնագավառներ սահմանելու մեջ։ Ասում է, որ նախկինում որոշ դպրոցներ, օրինակ` երաժշտության ուսուցչին էին ուղարկում վերապատրաստման՝ կերպարվեստ դասավանդելու համար։ Բնագավառների դեպքում այս խնդիրը կարող է ավելի սրվել։ «Սա նախկինում աբսուրդի էր հասնում, չէինք կարողանում այդ խնդիրը լուծել։ Հիմա նույն խնդիրը կարող է առաջանալ նաև բնագիտական առարկայախմբում։ Ֆիզիկայի ուսուցիչն արդյո՞ք կարող է քիմիա դասավանդել կամ հակառակը»,- ասում է Դավթյանը՝ հարց բարձրացնելով՝ արդյոք պետությունը պատրաստվու՞մ է նոր պահանջներին համապատասխան մանկավարժներ պատրաստելու պատվեր իջեցրել Մանկավարժական համալսարանին։ 

Փորձագետին մտահոգում է նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցը։ Ասում է՝ դա կարող է կոռուպցիոն ռիսկեր առաջացնել, որոշ մարդիկ կարող են նաև իրենց ծանոթների ու կապերի միջոցով ատեստավորվել, որպեսզի աշխատավարձը բարձրանա։ Փոխարենը, Դավթյանը կարևորում է վերապատրաստումների մոնիթորինգային համակարգի ձևավորումը, որը հնարավորություն կտա բացահայտելու ուսուցիչների կարիքները։

«Պարտադիր ատեստավորումն  ինչ-որ առումով խթան է ուսուցիչներիայստեղ մենք ունենք ինստիտուցիոնալ կառույցի խնդիր։ Մոնիթորի շարունակական ինքնազարգացման համար։ Սակայն նգային համակարգ պետք է գործի՝ պարզելու համար, թե որ ուսուցչին որքան է պետք վերապատրաստել, որ մակարդակից է պետք սկսել վերապատրաստումը։ Մենք չունենք վերապատրաստման և ատեստավորման  մոթեդաբանություն, որը նախկինում էլ էր խնդիր և ուսուցիչներն անընդհատ նույն ձևով էին ատեստավորվում։ Չէր արվում մոնիթորինգ՝ հասկանալու, թե որ մասնագետը որտեղից ուր պետք է գնա։ Իսկ առանց մոնիթորինգի անհնար է որակյալ վերապատրաստումներ ու ատեստավորում կազմակերպել»,- ասում է նա։

Դավթյանը նաև շեշտում է, որ չափորոշչով ուսուցիչներին պատասխանատվության մեծ բեռ է տրվում, որին շատերը գուցե դեռ պատրաստ չեն։ «Արդյո՞ք ուսուցիչը  պատկերացնում է, թե ինչ ասել է կոմպետենտային մոտեցում։ Ինձ թվում է՝ չափորոշիչ գրողներն անգամ չեն պատկերացնում, որովհետև կոմպետենտային մոտեցումը բավականին լուրջ գիտական հասկացություն է և տարբեր հայեցակարգեր ունի։ Փաստաթղթում որևէ տեղ չի երևում, թե որ հայեցակարգի վրա է այս մոտեցումը հիմնված»,- ասում է նա։

Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը ևս կարծում է, որ փաստաթղթի իրագործման հաջողության համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ են հարկավոր։ Նրա խոսքով՝ պետք է զգալիորեն ավելացնել դպրոցների ֆինանսավորումը, ուսուցիչների համար հետևողականորեն վերապատրաստումներ իրականացնել և իրական ատեստավորում անցկացնել, ինչպես նաև ապահովել գործընթացների շարունակականությունը՝ հույսը չդնելով համակարգի ինքնաշխատության վրա։

«Կարծում եմ ճիշտ կլիներ նախ և առաջ դպրոցին և ուսուցչին համապատասխան գործիքակազմով, ռեսուրսներով   ապահովեին, նոր միայն փոփոխությունը նախաձեռնեին»,- ասում է Ավետիսյանը։

Չափորոշիչը տարակարծություններ է առաջացրել նաև դասաժամերի բաշխվածության առումով։ Մի կողմից ոլորտի ներկայացուցիչները ողջունում են բնագիտական ոլորտի առարկաների դասաժամերի ավելացումը, մյուս կողմից քննադատում են հումանիտար և հայագիտական առարկաների դասաժամերի կրճատումը։

Օրինակ՝ ըստ փաստաթղթի նախատեսվում է, որ աշակերտները նույն ծավալով են ուսումնասիրելու հայոց լեզու և գրականությունը և երկու օտար լեզուները։ Մինչդեռ շատերն ակնկալում էին, որ բուհերում հայոց լեզվի դասաժամերի կրճատումից հետո դպրոցում մայրենիին հատկացվող դասաժամերը կավելանան։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Տաթևիկ Կարապետյանի կարծիքով՝ իր մայրենիին լավ չտիրապետող անձը «կեսմարդ» է, քանի որ անկախ մասնագիտությունից չի կարողանալու թե որպես մասնագետ, թե որպես քաղաքացի լիովին ինքնադրսևորվել։

Պաշտոնական հիմնավորմանը, թե դպրոցում դասավանդվող մյուս առարկաները աշակերտները հայերենով են ուսանում, և դա բավարար է մայրենիին տիրապետելու համար, Կարապետյանը համամիտ չէ։ «Հայերենին պիտի տիրապետես, որ կարողանաս ճիշտ կառուցել միտքդ և խոսքդ, մյուս առարկաներն էլ սովորես հայերենով։ Հայերենով մաթեմատիկա կամ ֆիզիկա սովորելը չի նշանակում նաև հայերեն սովորել»,- ասում է նա։

Մասնագետը շեշտում է՝ հայերենի քերականությունը բարդ է, բառապաշարը՝ խրթին ու ծավալուն, և մայրենիին վարժ տիրապետող քաղաքացիներ ունենալու համար պետք է ավելացնել դասաժամերը, ոչ թե կրճատել։

Կարապետյանը մտահոգված է նաև հայ գրականության դասաժամերի կրճատմամբ։ Ասում է, որ այդ պարագայում աշակերտները շատ ավելի մակերեսորեն կծանոթանան մեր հսկայական գրական ժառանգությանը։ «Ուզում ենք խթանել սերը դեպի ընթերցանությունը, հարգանքն ազգային արժեքների նկատմամբ, բայց հայոց լեզվի և գրականության դասաժամերը կրճատում ենք։ Այդպես ինչպե՞ս կլինի»,- ասում է նա։

Նշենք, որ փաստաթղթի հանրային քննարկման ներկա փուլն ավարտվել է։ Մի շարք մասնագետներ իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են ներկայացրել։ Առաջիկայում պարզ կդառնա, թե նախարարությունը որքանով և որ հարցերում է հաշվի առել մասնագիտական համայնքի կարծիքը։

 

 

կրթություն դպրոց խմբագրի ընտրանի կրթական բարեփոխում

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի կամրջի վրա բախվել են Skoda և Ford մակնիշի ավտոմեքենաներ, 5 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Օգոստոսի 12-ին Nord Star ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Գյումրի չարտերային չվերթը
Սյունիքում Opel Astra G-ին ընկել է գետը, վարորդը հոսպիտալացվել է
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17.1 հա տարածքում բռնկված հրդեհները
Վանաձորի քիմկոմբինատում առկա ամոնիակը շատ քիչ է, վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար. Տեսչական մարմին
Ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներ
Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Սևան քաղաքում և Վերին Գետաշեն գյուղում
«Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ
Լուկաշենկոն կփորձի հեռու մնալ և՛ Արևմուտքից, և՛ Մոսկվայից, սակայն մոտենալ Թուրքիային և Չինաստանին
«Հրապարակ». Նարինյանի կալանքը զայրացրել է դատավորներին
«Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
«Ժողովուրդ». Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից
Ո՛չ մեկ ձեզ իրավունք չի տվել տնտեսական թռիչքաձև աճ ապահովելու համար վտանգի տակ դնել այսօրվա ու ապագա սերունդների ճակատագիրը
«Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել Հովհաննես Մադոյանը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Լոռիում
«Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել
Հա, մոռացել էի, Մաշտոցի պուրակում սրճարան եք կառուցում
Հուշարձան ճանաչվեց Հայաստանում առաջինը կառուցված մետաղյա կամուրջը
Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի ԶՈւ-ում. Razm.infօ
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 15 անձ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են «Վեդի» եւ «Արարատ» ԲԿ-ներ՝ սննդային թունավորմամբ․ Shamshyan.com
Մինսկի կենտրոնում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել
Սեւրի դասերը
Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել 11 ամերիկացիների  դեմ
Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձել են արձակուրդից
Ֆիլիպինների առաջնորդը  պատրաստ է  անձամբ փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական  պատվաստանյութը
Ավելին
Ավելին