f

Անկախ

Կորոնավիրուսի և բանանի առասպելն ու անտեղի ցնցումները հայաստանյան շուկայում


Օրեր առաջ համացանցն ու սոցիալական ցանցերը հեղեղվեցին տարօրինակ, գիտական ու տրամաբանական հիմնավորումներից զուրկ, բայց բավականին ակտիվորեն տարածվող ու ազդեցիկ լուրերով՝ բանանի միջոցով կորոնավիրուսի տարածման վերաբերյալ։

Անհեթեթ տեղեկությունն այնքան արագ տարածվեց, որ բանանի վաճառքը հաշված օրերի ընթացքում զգալիորեն ընկավ, իսկ հասարակության շրջանում առաջացավ կասկած, վախ ու անորոշություն՝ շատերին ստիպելով պարզապես հրաժարվել բանանից։

Ակնկալվում էր, որ պետական համապատասխան կառույցներն անմիջապես հանդես կգային պարզաբանող հայտարարությամբ ու կներկայացնեին համակողմանի տեղեկատվություն անհիմն կասկածները ցրելու նպատակով։ Էլ չենք խոսում բանանի վաճառքի անկումից գրանցված տնտեսական վնասների մասին, որ կրում են տնտեսվարողներն ու պետությունը։

Հայտարարություններ եղան, բայց թերևս ուշացած։ Երեկ առողջապահության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ նախարար Արսեն Թորոսյանը, հայտարարեց, որ մրգերի ու բանջարեղենի օգտագործումից զերծ մնալու կարիք չկա։

«Վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն:

Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր: Հետևաբար՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումից զերծ մնալու կարիք չկա։ Խնդրում եմ տարածել այս տեղեկատվությունը»,-ասված է նախարարի հայտարարության մեջ։

Սննդի անվտանգության տեսչական մարմինն էլ իր հերթին տարածեց հայտարարություն՝ հավաստիացնելով․

«Ներմուծվող մրգերն անվտանգ են❗️❗️❗️»

Այնուամենայնիվ, ապատեղեկատվությունն ակտիվորեն տարածվել է և արդեն վնաս հասցրել տնտեսվարողներին։

Վահրամ Միրաքյան

Անկախ-ի հետ զրույցում մարքեթինգի մասնագետ, Հայաստան բանան ներկրող «Tropica» ընկերության համահիմնադիր Վահրան Միրաքյանն ասում է, որ իրենք զգալի վնաս են կրել տարածված լուրերի հետևանքով։ 

«Բանանը, որ հիմա Հայաստանում վաճառվում է, Էկվադորից է ներկրվում։ Էկվադորում վիրուսի մասին որևէ ինֆորմացիա չկա, ավելին, այսօր շուկայում վաճառվող բանանը Հայաստան է հասել մոտ 40-50 օր առաջ, այն ժամանակ այս վիրուսի մասին խոսակցություններն էլ չկային: Կորոնավիրուսի կյանքի տևողությունը 48 ժամ է, իսկ բանանը Էկվադորից Հայաստան հասնում է մոտ 40 օրում։ Եվ ամենակարևորը՝ բույսերի միջոցով մարդկանց համար վտանգավոր վիրուսներ չեն տարածվում։ Այս բոլոր փաստերը կան, բայց մեկ է, անհեթեթ տեղեկությունն իր գործն անում է»։

Վահրամ Միրաքյանն ասում է, որ կորոնավիրուսի տարածման լուրերի ենթատեքստում համաշխարհային մակարդակով շատ ընկերություններ փորձում են իրենց շահերն առաջ տանել: 

«Օրինակ ԱՄՆ-ում ակտիվ լուրեր են տարածվում, թե իբր վիրուսը տարածվում է գարեջրերից մեկի միջոցով։ Նույնիսկ Թրամփը հայտարարություն տարածեց, թե այսինչ գարեջրից է տարածվում։ Ասում են՝ Թրամփը դա արել է, քանի որ այդ ընկերությունն իրեն ֆինանսավորող մեկ այլ ընկերության մրցակիցն է։ Ու ահա մեծ արշավ սկսվեց այդ ընկերության դեմ: Բնականաբար բոլոր պատասխանատու կառույցներն ու ընկերությունը փորձում են փաստերով ապացուցել, որ նման բան չի կարող լինել, բայց ապարդյուն»։

Իբրև մարքեթոլոգ՝ Վահրամն իր վերլուծություններն է անում ու ենթադրում, որ բանանի հետ կապված սև փիարը նույպես տնտեսական մեծ շահեր է հետապնդում։ Նկատում է, որ բանանի դեմ արշավը տարածվում է ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային բոլոր հանրապետություններում։ Այսօր բանանի վաճառքի և գների անկում է տեղի ունենում նաև Վրաստանում, Ուկրաինայում և հետխորհրդային այլ երկրներում՝ կազմելով 20-50 տոկոս։

Ի՞նչ տնտեսական շահեր են այս ամենի հետևում կանգնած, ո՞ւմ է ձեռնտու բանանի վարկաբեկումն ու վաճառքի անկումը։ Այս հարցերը վերլուծելիս՝ առաջին միտքը, որ առաջ է գալիս, այն է, թե ում է սա ձեռնտու։ 

«Եթե այսպես շատ պարզ մակարդակում դիտարկենք, բանանի մրցակիցը խնձորն է։ Մինչև 2019 թվականը աշխարհում ամենաշատ վաճառվող միրգը խնձորն էր։ 2019 թվականին առաջատար դարձավ բանանը։ Չգիտեմ, սա միգուցե ենթադրություն է, բայց կարևոր փաստ է։ Հնարավոր է նաև, որ ինչ-որ մեկն ուղղակի որոշել է անհեթեթ բան անել, և դա կայծակնային արագությամբ տարածվել է»։

Փաստորեն, մի  կեղծ, հիմնազուրկ լուրը կարող է ցնցել առանց այն էլ ոչ կայուն հայկական շուկան և տնտեսական վնասներ հասցնել։ Իսկ ինչպե՞ս պայքարել դրա դեմ։ Ո՞րն է պետական կառույցների պաշտպանիչ դերը, և արդյո՞ք չպետք է հնարավորինս օպերատիվ արձագանքել ապատեղեկատվությանը՝ պաշտպանելով տնտեսվարողի և հասարակության շահերը։

Նման դեպքերում, երբ կա խուճապ ու անորոշություն, առաջին օպերատիվ արձագանքը պետք է գա պետական կառույցներից ու պաշտոնյաներից։ Եթե ժամանակին արվեին համապատասխան հայտարարություններ, տրվեր պարզ ու սպառիչ տեղեկատվություն, թե ինչ է կորոնավիրուսը, ինչպես է տարածվում, ինչից խուսափել, ինչից՝ ոչ, կամ արդյո՞ք այն կարող է մրգերի միջոցով տարածվել և այլն, գուցե խուճապն այսքան մեծ չլիներ և չհասցներ ցնցել առանց այն էլ ոչ այնքան հաստատուն ու խոցելի հայաստանյան շուկան։

Մնում է հուսալ, որ բանանի ու կորոնավիրուսի առասպելը սոցիալական ցանցերում կդառնա ոչ թե խուճապի, այլև անեկդոտների թեմա, և բանանասերները մի լավ ծիծաղելուց հետո նորից կգնեն սիրելի միրգը։

Չմոռանանք նաև, որ գիտնականներն ու բժիշկները խորհուրդ են տալիս օրական առնվազն 2 բանան ուտել։ Այն կանխում է բազմաթիվ հիվանդություններ և օրգանիզմի համար ունի կարգավորիչ մեծ նշանակություն։    

 

 

 

բանան Վահրամ Միրաքյան տնտեսություն

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին