Հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Չորաթան գյուղում գտնվող «Տավուշ Տեքստիլ» ընկերության ուղղությամբ։ Այս տեղեկությունը հաստատեց «Տավուշ Տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը:
Նա նշեց, որ այս պահին գործարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, մարդկանց տարհանել են։
«Մարդկային եւ գույքային որեւէ կորուստ չունենք։ Մեր տղաները դրանց բերանը լավ փակել են։ Ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա»,- ասաց ընկերության տնօրենը։