ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը սկսվեց կազմակերպչական հարցերի լուծմամբ:
Դատավոր Աննա Դանիբեկյանի՝ իր տեղը զբաղեցնելուց անմիջապես հետո տուժած կողմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ մի քանի տարեց մարդ, ում սոցիալական հեռավորություն պահպանելու համար տեղափոխել են միջնորմից այն կողմ՝ հանդիսատեսի դահլիճ, հայտարարել են, որ վատ են լսում եւ պահանջել են իրենց տեղափոխել դահլիճի առաջին հատված։
Դատավորը թույլ տվեց տեղափոխել մեկին՝ Քլոյանին։ Ճիշտ է, պաշտպանական կողմն անհամաձայնություն հայտնեց, քանի որ նախկինում տուժող կողմի ներկայացուցիչը բազմիցս իրեն ռեպլիկներ էր թույլ տվել եւ խանգարել էր նիստը։ Չնայած Քլոյանի փաստաբան Տիգրան Եգորյանի բացակայությանը՝ նիստը շարունակվեց:
Դանիբեկյանը տեղեկացրեց դատախազների բացարկի մասին միջնորդություն ստանալու մասին: Հաշվի առնելով միջորդությունը ներկայացրած Սերգեյ Եղիազարյանի եւ նրա ներկայացուցչի բացակայությունը՝ միջնորդությունը կքննվի ավելի ուշ: