Billboard պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի երգչուհի Քեթի Փերին մեկնաբանել է ռեփեր Քանյե Ուեսթի՝ նախագահի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու որոշումը: Գրում է Gazeta.ru-ն:
Նա կարծիք է հայտնել, որ այն անձը, որն արդեն այս ոլորտում փորձ ունի, ավելի հարմար է նախագահի պաշտոնի համար:
«Մենք տեսանք և իմացանք, որ երբ պրոֆեսիոնալներ չունենք, դա, մեղմ ասած, կարող է հանգեցնել վայրի հետևանքների», - ընդգծել է Փերին:
Երգչուհին նշել է, որ ընդ որում՝ ինքը Ուեսթի ստեղծագործությունները «հրաշալի» է համարում: Նա նաև Ուեսթին «նկարչի նման նորարար» է համարում: