Free News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասան Սթիվեն Սեգալը և ավելի քան 80 միլիոնատերեր նամակ են գրել կառավարությանը՝ խնդրելով բարձրացնել իրենց հարկերը ՝ կորոնավիրուսի պայմաններում տնտեսությունը վերականգնելու համար: Գրում է Gazeta.ru-ն։
Նամակի ստորագրած միլիոնատերերի թվում են ոչ միայն Սթիվեն Սեգալը, այլ նաև Ուոլթ Դիսնեյի թոռնուհին՝ Աբիգեյլը, բրիտանացի սցենարիստ Ռիչարդ Քերտիսը և այլոք:
Նամակում նրանք խնդրում են թույլ տալ իրենց ազատվել փողից, քանի որ այն որոշիչ դեր կունենա «աշխարհի ապաքինման գործում»:
«Ի տարբերություն աշխարհում միլիոնավոր մարդկանց, մենք աշխատանք, տուն կորցնելու կամ մեր ընտանիքներին ապահովելու հնարավորության մասին մտածելու կարիք չունենք։ Մենք այս աղետի առաջնագծում չենք, և զոհ դառնալու մեր հնարավորությունները շատ ավելի քիչ են: Հետևաբար, խնդրում ենք հարկել մեզ: Սա միակ ճիշտ ընտրությունն է: Մարդկությունը ավելի կարևոր է, քան փողը», - նշվել է նամակում: